Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել
7
Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Հայաստանում շրջող կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին

Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՇՏԱՊ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկինում նշել եմ, հիմա էլ կրկնեմ, որ օտարամետ կամ օտարամոլ չեմ։ Եվ նման մոլությունը նույնն է, որ մեկը հարևանի մայրիկին ավելի հարգի ու պատվի, քան սեփական մայրիկին։ Հայաստանից ավելի շատ այլ երկիր սիրող Հայաստանի քաղաքացին չի կարող հայրենասեր կոչվել։

Իմ կարծիքով հիմա տեղի է ունենում Հայաստանի (կարդալ նաև Արցախի) դեմ հերթական դավաճանությունը:

Ներկայիս արկածախնդիր իշխանությունը հակառուսականության նոր ալիք է բարձրացնում և սխալ գործողություններ կատարում՝ գրգռելով մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ինչպես նաև դաշնակից Իրանին:

Եթե հիշում եք 2020թ. 44 օրյա պատերազմից առաջ ներկայիս իշխանությունները հասցրել էին նեղացնել, մասնավորապես՝ Ռուսաստանին (ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին կալանավորելու փորձ անելով), Իրանին (Իսրայելում դեսպանատուն բացելով), Չինաստանին (ույղուրների պաշտպանության հիմնական նպատակով ստեղծված կրոնական փոքրամասնությունների դաշինքին միանալով):

44 օրյա պատերազմի ելքը մենք տեսանք, զգացինք մեր սեփական մաշկի վրա, բայց խելքի չեկանք: Նորից ընտրեցինք (ես և բազմաթիվ հայրենակիցներ չենք ընտրել) պարտության առաջնորդին և իր թիմին: Հիմա պատմությունը կրկնվում է…

Ռուսաստանի ռազմական ուժերը Հայաստանից հանելով կամ մեկուսացնելով կմնանք լրիվ անպաշտպան Թուրքիայի և Ադրբեջանի առջև, որոնք ակնհայտ է նոր ճակատ են ցանկանում բացել մեր տարածաշրջանում, մեր սեփական հողի մեջ:

Ինչպես ես, այնպես էլ շատ հայրենակիցներ բազմիցս ասել ենք, կայացրեք աշխարհազորը, ժողովրդին պատրաստեք պատերազմի: Բայց այս իշխանությունն անում է ուղիղ հակառակը: Ռուսաստա՞նն է խանգարում սեփական ժողովրդին պատրաստելու հարցում, Իրա՞նն է խանգարում մարտական դիրքերը պատշաճ կահավորելու հարցում:

Ինձ համար ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե անտեղյակ կառավարիչների հետ, այլ՝ իսկական հուդաների հետ, որոնց գործողությունների և անգործության հետևանքով նորից կորուստներ ենք ունենալու:

Առաջ, նախկիններ էին մեղավոր մեր երկրի գլխին եկած պատուհասների համար, հիմա՝ ռուսներն են մեղավոր: Լավ, ինչքա՞ն կարող ենք այս հիմար կուտը ուտել: Ի՞նչ է պետք մեզ զարթնելու համար:

Թուրք-ադրբեջանական հերթական ագրեսիան կանխելու համար լավագույն միջոց կլինի հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժությունների անցկացումը այն տարածքներում, որտեղից հնարավոր են հարձակումներ (Օրինակ՝ Վայոց Ձորում):

Առաջարկում եմ պահանջել Հայաստանի կառավարությունից նախաձեռնել հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժությունների անցկացումը:

Հ.Գ. Հայաստանի շահերով մտահոգ պետությունները չպետք է Հայաստանի իշխանություններին նույնացնեն վերջիններիս ձեռքում փաստացի գերի գտնվող ժողովրդի հետ:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>