Գողացած մալուխները դեռ մեքենայում էին. Նաիրիի ոստիկանների բացահայտումը
![Գողացած մալուխները դեռ մեքենայում էին. Նաիրիի ոստիկանների բացահայտումը](/timthumb.php?src=/disc/05-09-23/a033b91478fbc62beb5db0d2fcbc09e4.jpg&w=450)
Դիտել նաև
Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը
Ինչու են կարմիր բերետները հսկում ՔՊ գրասենյակը
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը
Ոստիկանությունը գործել է ցուցարարներին պատժելու նկատառումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
Նախկին ոստիկանապետը հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց նոր բնակարան է ձեռք բերել Երևանում
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացրին իրենց բաժնի այլ ծառայությունների և Կոտայքի մարզային վարչության գործընկերների հետ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին հաջողվեց պարզել, որ բուժականցի 34-ամյա մի տղամարդ Եղվարդի Երևանյան խճուղում կատարել է մալուխների գողություն: Նույն օրը, ժամը 20.30-ին, նույն խճուղում նա ձերբակալվել և, իր վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Գողացված մալուխները մեքենայում էին:
Փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: