Թուրքիայում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական Սիվաս նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գրասենյակը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օզդերե բնակավայրից 6 կմ հարավ և ընկած է եղել 8 կմ խորության վրա։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։