Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ
4
Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը Հռոմի ստատուտի վավերացման քննարկում՝ առանց ընդդիմադիրների, ՔՊ-ն «մեղավորներ» է փնտրում Պատերազմ Արցախում
Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Կութի դիրքերում թծնամու կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան Փրկարարներն ու ոստիկանները վերջիններն են հեռանում Արցախից ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան ԼՂ-ում սեպտեմբերի 19-ին զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 203-ի Հռոմի ստատուտի վավերացման քննարկում՝ առանց ընդդիմադիրների, ՔՊ-ն «մեղավորներ» է փնտրում Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով

Մերգելյանի նոր պուրակի թնջուկը. Լուսանկարներ

Սովորաբար, երբ քաղաքի իշխանությունը որոշում է կայացնում հին այգու կամ պուրակի փոխարեն նորը կառուցել, պատրաստում է նոր այգու նախագիծը, այն դրվում է հանրային քննարկման, ըստ այդմ կատարվում են շտկումներ ու փոփոխություններ, և միայն բոլորի կողմից հավանության արժանանալուց հետո սկսվում է հնի քանդումը, որպեսզի տեղը նորը կառուցվի:

Սա, իհարկե, նորմալ տրամաբանությամբ առաջնորդվող հանրությունների համար, սակայն հայաստանյան իրականությունը վաղուց է դադարել այդ տրամաբանությանը համապատասխանել:

Դրա վառ օրինակը Արաբկիր շրջանի Մերգելյանի դիմացի պուրակն է, որի կառուցման ոդիսականը նորանոր դրվագներ է գրանցում:

Ինչպես այլ հարցերում, այս խնդրում ևս ներկայիս քաղաքային իշխանությունները մեզ չհիասթափեցրեցին՝ իրենց համար սովորական դարձած հապճեպ, անպատասխանատու և սեփական քմահաճույքները բավարարող քայլերի դիմելով:

Հին այգին արդեն տևական ժամանակ ամբողջովին քանդված վիճակում է, իսկ նորի նախագծի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, և դրանց վերջը տեսանելի չէ:

Սկզբից առաջարկվել էր նոր պուրակի երկու նախագիծ: Մեկը ներկայացնում էր պարսպով պարփակված տարածք՝ հիմնականում հեծանվորդների կարիքները բավարարող: Համաձայն երկրորդ տարբերակի, այս տարածքը պիտի ծածկեին տարբեր սրճարաններով՝ քաղաքի յուրաքանչյուր համեղ պատառ հանրային թմբիրը սպասարկող ժամանցի վայրի վերածելու՝ գործող իշխանությունների տրամաբանությանը համահունչ:



Սակայն, երբ ակնհայտ դարձավ, որ այդ երկու նախագծերն էլ արաբկիրցիների զայրույթն են առաջացրել, ինչը կարող էր Ավինյանին զրկել բաղձալի քվեներից առաջիկա ընտրությունների ժամանակ, նա հապճեպ վերադիրքավորվեց: Բնակիչներից մեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այդ նոր պուրակի նախագիծը պիտի հաշվի առնի մերգելյանցիների տեսակետները, և դրա համար քաղաքապետարանը ստեղծել է, այսպես կոչված, «ակտիվ քաղաքացի» հարթակ, որտեղ բնակիչները իրենց կարծիքը կարող են հայտնել ապագա պուրակի նախագծի վերաբերյալ: Զարմանալիորեն մեկ օր անց պարզվում է, որ քաղաքացիները ոչ միայն արդեն ունեն միահամուռ կարծիք, թե ինչպիսին պիտի լինի ապագա պուրակը, այլև այդ մեկ օրվա ընթացքում հասցրել են իրար հետ քննարկել և նույնիսկ երրորդ նախագծով հանդես գալ, չնայած նրան, որ նշված օրերին հարթակը բաց չէր քվեարկության ու կարծիքների հավաքագրման համար:

Հասկանալի է, որ այդ «ակտիվ քաղաքացի» հարթակն ընդամենը շղարշ էր, որի ներքո Ավինյանն առաջ մղեց սեփական նախագիծն՝ այն հմտորեն ներկայացնելով որպես արաբկիրցիների «կարծիք»:

Նման ձևով գործում էին ԽՍՀՄ-ի ժամանակներում, երբ «ժողովրդի» անունից ի˜նչ որոշում ասես կայացնում էին ու անցկացնում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ կեղծ ավանդույթն ավարտվեց, և իշխանություններն ավելորդ ցուցամոլությամբ չէին զբաղվում: Ճիշտ է, բոլոր որոշումները կայացվում էին չինովնիկների կաբինետներում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում այն ներկայացնել որպես «ժողովրդի կարծիք»:



Այս իշխանությունը, վերակենդանացնելով խորհրդային ավանդույթները, գեղեցիկ կերպով դրանք փաթեթավորում է «դեմոկրատական» շղարշով ու հրամցնում ժողովրդին՝ որպես սեփական կարծիք:

«Նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցումն, իրականում, գերակայում է այս ապաշնորհ իշխանության շրջանում: Հապճեպ, չմտածված ու մինչև վերջ չհաշվարկված որոշումների թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական պտուղները մենք բոլորս ենք քաղելու:

Այս տեսանկյունից խնդրահարույց է նաև Մերգելյանի ապագա պուրակի երրորդ նախագիծը: Փորձելով շտապ ներկայացնել փոխզիջումային տարբերակ, առաջին հայացքից լավ մտադրությունները կարող են վերջնաարդյունքում մտահոգիչ խնդիրներ հարուցել:

Նախ, երրորդ տարբերակը հասանելի չէ «ակտիվ քաղաքացի» հարթակում, հնարավոր չէ մանրակրկիտ դիտարկել և դրա շուրջ քաղաքացիների կարծիքներին ծանոթանալ: Դատելով լրատվամիջոցներով պտտած կարճ նյութից, ներկայացված՝ երեխաների համար խաղահրապարակն անվտանգ չէ, քանի որ պուրակի երկու կողմից ճանապարհներ են անցնում, իսկ խաղահրապարակը դրանցից որևէ կերպ պատնեշված չէ: Նախատեսված է միայն մեկ խաղահրապարակ՝ բոլոր տարիքի երեխաների համար, ինչն անընդունելի է: Մանկահասակների համար առանձին գոտի պիտի նախատեսվի: Հատուկ ուշադրության պետք է արժանանա հեծանվուղին. որպեսզի երեխաների ու մեծահասակների համար վտանգ չներկայացնի, այն պետք է դուրս բերել ճեմուղու հատվածից: Հուսանք, որ նախատեսված մանկական զարգացման կենտրոնն, ի վերջո, չի վերածվի սրճարանի կամ առևտրային կետի: Անհասկանալի է, թե որտեղ է տեղակայված մարզահրապարակը, ինչ տեսք ունի, և ինչ սպորտաձևերի համար է կահավորված լինելու: Տեսանելի չէ շատրվանային համալիրը:

Հարցերը շատ են, վստահ եմ մասնագետներն մի ամբողջ տրցակ կներկայացնեն: Սակայն, քվե կորզելու գործում էական չէ քաղաքացու հանդեպ հարգանքն ու պատշաճ կերպով աշխատանքի իրականացումը, կարելի է աղմկոտ ներկայացմամբ տպավորություն ստեղծել իսկ հետո… Հետոն կարևոր չէ այս իշխանության համար, կասեն «համաձայնել եք», «մանդատ եք տվել», մենք էլ անում ենք այն, ինչ հարմար ենք գտնում:

Արմեն Միքաելյան

Հ.Գ. «Մայր Հայաստան» դաշինքը հանդես է գալիս քաղաքի կառուցապատմանը վերաբերող ցանկացած հարցում հիմնովին ու մանրարկիտ ուսումնասիրության, երևանցու հավանությանն արժանացած ու համաձայնեցված նախագծերի հիման վրա գործունեության ծավալման օգտին: Հինը քանդելուց, վերացնելուց առաջ պետք է հստակ լինի, թե նորը ինչ տեսք ու բովանդակություն պիտի ունենա:


Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ին խոստանում էր տարբեր հարցեր լուծել տեղական հանրաքվեների միջոցով: Դեռ անհամբեր սպասում ենք գոնե մեկ հարցում նման հանրաքվեի ականատեսը լինելուն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan