Հատուկ դպրոցի երեխաների ծնողները դժգոհում են տրանսպորտի բացակայությունից․ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծանոթացել են խնդրին (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ)
20
Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (տեսանյութ) Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Պատերազմ Արցախում
Հատուկ դպրոցի երեխաների ծնողները դժգոհում են տրանսպորտի բացակայությունից․ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծանոթացել են խնդրին (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը (ուղիղ) ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ Ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել․ Ռոբերտ Քոչարյան Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» խմբակցության 6 պատգամավոր դիմել է գլխավոր դատախազին՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ երաշխավորություն ընտրելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարևոր մեսիջները․ «Կարճ ասած» Պոզով-պոչով անտերություն․ Մայակովսկու անվան դպրոցի շրջանավարտները Վերջին զանգը դիմավորելու են փոսն ընկնելու վտանգի ներքո (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ) «Տիգրան ջան, սիրուն չի»․ Ավինյանը ճղճղում էր, Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյանի Տեսանյութ Ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ․ Ռոբերտ Քոչարյան Դուք դիրեկտոր չեք, դուք խորհրդարանի խոսնակ եք. Տեսանյութ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան Տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա․․ Անժելա Թովմասյանը՝ Աննա Հակոբյանին 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժնապատիվ խաղաղություն բերել, էդպես չի լինում․ Ռոբերտ Քոչարյան

«Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանի բացել Լաչինի միջանցքը». Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքում, ԼՂ մուտքի հնարավորությանը սպասող հումանիտար 22 բեռներին:

«Երեկ ավելացան ևս 10-ը: Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար  այդ շարասյունն ուղեկցեց Կոռնիձոր: Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից նույն հատվածում  սպասող ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ ժողովրդին սովամահության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը», - նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ քաղաքականության հիմնական նպատակն է  ԼՂ տարածքն ազատել հայերից. «Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում, կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանի բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝  ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը, բայց մուտքը արգելել։

Ցեղասպանության այս քայլը տեղի է ունենում  21-րդ դարում, միջազգային հանրության աչքի առաջ: Այսուհանդերձ, ինչպես և  նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի  շրջանակներում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով:

Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը:  ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել: Այդ  ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ երկու ուղղություններով: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ  երկրի հայրենազրկամ քաղաքականության բացահայտ դրսևորում է, քանի որ նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը: Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա, դա  բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիր մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռները հասցնելը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan