Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ)
7
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Պատերազմ Արցախում
Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Այս իշխանությունը տանում է խոշոր պատերազմի, որը տեղի է ունենալու մեր տարածքում՝ մեր քաղաքների ու գյուղերի ռմբակոծմամբ. Վահե Հովհաննիսյան Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա Հերի՛ք է քննարկեք՝ նախկինները, սրանք-նրանք, դա հորինել են թուրքերը. օփիումային պատերազմ է, որ քննարկեք ամեն ինչ, բացի իրական 3 սպառնալիքներից` Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի դե ֆակտո իշխանություն. Վարուժան Գեղամյան Միրզոյանը մեկնել է Մոսկվա Էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգ Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան

Թուրքական փայաբաժինը հայկական իշխանության մեջ. սա է հիմնարար խնդիրը. Բենիամին Մաթևոսյան

Մեծ ափսոսանքով պետք է արձանագրել, որ հիմնարար խնդիրներից մեկը, որը թույլ չի տալիս Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնել (որի պատճառով Ադրբեջանը հնարավորություն է ստանում իր անցակետում ձերբակալել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին, հնարավորություն է ստանում Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների (օդանավակայան, գործարան և այլն) աշխատանքը սահմանափակել և Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել) այն է, որ 2021 թվականի փետրվարից Թուրքիան իր «փայն» ունի Հայաստանի քաղաքական համակարգում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ու քաղաքական պայքարի պլանավորումը միշտ պիտի իրականացվի այս հանգամանքից ելնելով։

2021 թվականի փետրվարին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, որը պետք է դառնար վերջին կաթիլը, շրջեր կշեռքի նժարը՝ Փաշինյանի հեռանալու օգտին։ Միակ տեղը, որտեղից ուղիղ աջակցություն ստացավ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան էր, որտեղ երկրի նախագահի մակարդակով հակադրվեցին հայաստանյան գեներալներին։ 

Գնահատական չտալով հայ բարձրաստիճան զինվորականների հետագա գործողություններին, հարկ է նշել, որ 2021-ի արտահերթ ընտրություններն աշխարհաքաղաքական կենտրոնների համար փոխզիջումային դարձան Հայաստանում ներքաղաքական դիմակայության համատեքստում, ինչի արդյունքում 2021 թվականի փետրվարին Թուրքիայից աջակցություն ստացած Նիկոլ Փաշինյանը ամռանն արդեն մեծամասնություն ստացավ նաև ՀՀ նոր խորհրդարանում:

Չնայած մի շարք թյուր պատկերացումներին (հատկապես մոսկովյան «բարձր կաբինետներում»), ակնհայտ էր, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին Թուրքիայի անմիջական միջամտության շնորհիվ իշխանության մնացած Նիկոլ Փաշինյանը պետք է փոխհատուցեր Թուրքիային՝ 2021թ.-ի փետրվարին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Սակայն կա մի մեծ «բայց»...

Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Հայաստանին չի դիտարկում որպես լիարժեք պետություն, այլ ընկալում է այն որպես «Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից արհեստականորեն ստեղծված օբյեկտ», բայց նաև գիտակցում է, որ Հայաստանի տարածքի ուղղակի գրավումը կարող է առաջացնել Իրանի և ՌԴ-ի արձագանքը, այդ իսկ պատճառով որոշել է սպասարկել իր շահերը՝ օգտագործելով Ադրբեջանին որպես իր պրոքսի ուժը։

Հենց այս պատճառով է, որ պարբերաբար հայտնվում են պաշտոնյաներ, ինչպես Անկարայից, այնպես էլ Բաքվից, որոնք հայտարարում են, որ «հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները» փոխկապակցված են։ Նման հայտարարությունների տողատակերում հստակ ասվում է, որ քանի դեռ չեն կատարվել Հայաստանի հանդեպ Բաքվի բոլոր պահանջները (իրականում, Թուրքիայի պահանջները, որոնք, ըստ թուրքական գնահատականների՝ կհանգեցնեն հայկական պետականության կազմալուծմանը), պաշտոնական Անկարան «չի բարելավի» հարաբերությունները Երևանի հետ»։

Բայց որո՞նք են այդ պահանջները, որոնք, ըստ Անկարայի գնահատականների՝ կհանգեցնեն հայկական պետականության կազմալուծմանը։ Դա «Արցախի կարգավիճակի վերաբերյալ ակնկալիքների նշաձողի» սկզբնական իջեցումն է՝ հետագայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքում անդամակցելուց հրաժարվելը, Իրանի հետ հարաբերությունների սառեցումը՝ Իրանի հետ ընդհանուր սահմանի հետագա կորստով։ Սա հենց այն է, ինչը կասկածի տակ կդնի ժամանակակից Հայաստանի սահմանների լեգիտիմությունը։ 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «հայկական պետականությունն ունի ցիկլեր, որոնք ավարտվում են պետականության կորստով», ցույց է տալիս, որ նա հասկանում է, թե Անկարայի պահանջներն ուր են տանում։

Վերոնշյալի համատեքստում անհավանական է թվում, որ Հայաստանում ավելի շատ խոսում են ադրբեջանական անցակետում անձանց առևանգման կամ Հայաստանում և Թուրքիայում իշխող կուսակցությունների նախընտրական կարգախոսների նույնական լինելու մասին, քան այս ամենի մասին: Այն վտանգի մասին, որը կախված է մեր գլխին, և որը կարելի է անվանել «թուրքական փայաբաժինը հայկական իշխանության մեջ»։

Արցախը դեռ կանգուն է, ինչը նշանակում է, որ հայկական ռեսուրսներով «թուրքական փայաբաժինը» դեռ կարելի է հանել (իհարկե, ոչ առանց ռազմավարական դաշնակցի և բնական գործընկերոջ «ֆոնային» օգնության), բայց եթե Արցախն ընկնի, ապա «թուրքական փայաբաժինը» կվերածվի «վերահսկիչ փաթեթի», և նման պայմաններում Հայաստանի (հենց Հայաստանի, այլ ոչ միայն Արցախի) բնակիչները կբախվեն աֆղանցիների ճակատագրին՝ կփորձեն խցկվելով օդանավի մեջ փախնեն երկրից։ Եվ եթե այս սցենարն անհավանական է թվում, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ 4 տարի առաջ հավանակա՞ն էր թվում, որ Շուշիի և Հադրութի նկատմամբ կլինի ադրբեջանական վերահսկողություն, Արցախի հայերը սովամահ կլինեն ադրբեջանական շրջափակման պայմաններում, իսկ Բաքուն կկարողանա ազդել Հայաստանի տնտեսական կյանքի վրա՝ կրակելով Հայաստանի տարածքում կառուցվող գործարանի վրա, ինչպես նաև պահանջելով դադարեցնել հանքարդյունաբերական աշխատանքները։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan