Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ» Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

ՄԱԿ-ի ԱԽ այսօրվա նիստը պլանավորվել է 2022-ի սեպտեմբերի 13-ի՞ն

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին (Նյու-Յորքի ժամով), տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Լաչինի միջանցքի արգելափակված լինելու և Արցախում հումանիտար աղետի հարցով։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքում նշված է այսօրվա նիստի մասին, սակայն՝ բոլորովին այլ օրակարգով։

Ըստ այդմ, քննարկվելու է երկու հարց․

  1. Օրակարգի հաստատում
  2. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի նամակը՝ ուղղված Անվտանգության խորհրդի նախագահին (S/2022/688).

Ամսաթիվն էլ հուշում է, թե օրակարգում որ հարցն է։

Բացում ենք նշված նամակը նամակը, որին կցված է Արարատ Միրզոյանի նամակը և ամբողջությամբ նվիրված է սեպտեմբերյան ագրեսիային։ Այն մասին է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ՝ օգտագործելով ծանր հրետանի և անօդաչու ինքնաթիռներ, թիրախավորել է հայկական մարտական ​​դիրքերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ, կան բազմաթիվ զոհեր և այլն։

Հարց է առաջանում՝ ի՞նչ է քննարկելու ՄԱԿ-ը այսօր՝ Լաչինի միջանցքի հա՞րցը, թե՞ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում հղում է արել Արարատ Միրզոյանի՝ 2023 թվականի հուլիսի 12-ի նամակին, սակայն ՄԱԿ-ի օրակարգում դեռևս միայն նշված է 2022 թվականի սեպտեմբերի 13-ի գրություն-նամակը։

Գուցե վրիպա՞կ է, դժվարանում ենք ասել։ Բայց սա կարող է Ադրբեջանի ձեռքին լինել պատրվակ՝ քննարկելու միայն սեպտեմբերյան հարձակումը, որի արդյունքների վերաբերյալ պահանջներ Հայաստանն առայժմ չի էլ ներկայացնում կարծես, մի կես-բերան խոսում են այն մասին, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքներից։ Եվ այդքանը։

Եթե այդպես է, այս նիստից մեծ սպասելիք ունենալը սին հույսեր են։ Կստացվի, փաստացի, նիստ է նիստի համար, ձևականություն, որը հնարավոր է ավելի վատ հեռանկարներ է խոստանում։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում բանակցվող հիմնական երկու երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանին սպառնալից կոչեր են հղել՝ աջակցելու արցախցիների ինտեգրմանը Ադրբեջանին։ Սա, նրանց համար, կարող է շատ հարմար հնարավորություն լինել ի վերջո գործարքը գլուխ բերելու։ ՄԱԿ-ից սպասվելիք լղոզված ու ոչինչ չասող հայտարարությունը կարող են վերցնել Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը և ասեն՝ ժողովուրդ, տեսեք՝ ինչ ասես արեցինք, էլ տեղ չկա դիմելու, բոլորը մեզ դեմ են, մնում է ինտեգրվելը։

Մտավախությունը մեծ է, որ Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ սեղանին կդրվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ «միջանցք՝ միջանցքի դիմաց» սկզբունքով։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարած ծայրահեղ վատ դիվանագիտության պատճառով Լաչինի միջանցքը հավասարեցվել է Նախիջևանը Ադրբեջանին կապելիք ճանապարհին, որը Հայաստանը ընկալում է որպես ճանապարհ, իսկ Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք»։

Կրկնում ենք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որ հարց կլուծի, խիստ կասկածելի է՝ աչքի առաջ ունենալով Լաչինի միջանցքի բացման պահանջով հայտարարությունները, փաստաթղթերը, նիստերը, բայց որ կարող է էլ ավելի վտանգավոր գործընթացների մեկնարկ դառնալ, արդեն նշմարվում է։

 

Սևակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan