Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Ալիևը բացահայտ հայտարարում է, որ վաղուց է ծրագրել ցեղասպանել Արցախի ժողովրդին. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցին․

«Կցանկանայի մի քանի կարևոր արձանագրում անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցից: Ալիևը բացահայտ խոստովանում է, որ իր կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր: Սա շատ կարևոր հավաստում է՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը երբեք էլ չի ցանկացել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ալիևն առաջարկում է Արցախի հայերին, որոնք այժմ կազմում են բնակչության 99,9%-ը, դառնալ ազգային փոքրամասնություն կամ հեռանալ: Սա բացահայտ հայտարարություն է ցեղասպանության մասին, որը նա վաղուց ծրագրել է և արդեն իրականացնում է Արցախի շրջափակման միջոցով: Ալիևը նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է անվանում և կոչ անում «գիտակցել ուժերի հարաբերակցությունը»՝ ակնարկելով, որ իր բանակն ավելի ուժեղ է:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս ամենը: Նախ՝ սրանք ռազմական ագրեսորի խոսքեր են, որը սպառնում է Արցախի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, որը վաղուց մշակում է «Մեծ Թուրանի» նախագիծը, սա պետք է ընկալել որպես սպառնալիք ամբողջ մայրցամաքի անվտանգությանը: Երկրորդ՝ սրանք դիկտատորի խոսքեր են, որը մարտահրավեր է նետել ամբողջ եվրոպական արժեհամակարգին և միջազգային իրավունքին, քանի որ այդ խոսքերը բխում են ուժով հարցերը լուծելու մտադրությունից՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և բարոյական նորմերը։ Ադրբեջանը պատերազմի միջոցով չի կարողացել հասնել կապիտուլյացիայի. արցախցիները ապրել են և շարունակելու են ապրել իրենց հողում:

Նույնիսկ նման դաժան փորձությունից հետո արցախահայության մեծ մասը վերադարձել է հայրենիք, այդ թվում նրանք, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տները: Կապիտուլյացիայի է նման Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, բայց դա ոչ մի կապ չունի Արցախի հետ: Արցախը պայքարել է և շարունակում է պայքարել: Իսկ Հայաստանի հայերը պետք է հասկանան, որ Արցախը պայքարում է ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի պետականության համար: Եթե Ալիևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը «կապիտուլյացիայի ակտ» է համարում, ապա ցանկացած խաղաղության պայմանագիր Ադրբեջանի ձեռքում դառնալու է գործիք՝ Արցախի հարցը «փակելու» և Հայաստանը թիրախավորելու համար:

Միևնույն ժամանակ աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի խնդիրը սննդի համար պայքարը չէ: Այն ոչ թե լոկալ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական մասշտաբ ունի: Սա մի ժողովրդի պայքար է հանուն անկախության, որի համար այն արդեն շատ բարձր գին է վճարել: Այն սպառնում է ոչնչացնել մայրցամաքի անվտանգության բարդ համակարգը: Սա մարդկության առնվազն վերջին 100 տարիների բոլոր հումանիտար ձեռքբերումների խարխլում է: Վստահ եմ՝ աշխարհում ոչ ոք չի ուզում, որ ցեղասպանությունը կրկին պատմական պրակտիկա դառնա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan