Լաթով փակում էիք տեսախցիկները՝ իրավիճակին չէիք տիրապետում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ Սա «քցող» է, Ղարաբաղը տվեց՝ գցեց ժողովրդի, ռուսների գրպանը, հերթը Հայաստանինն է. Փաշինյանին՝ իր արտախորհրդարանական թայֆայով, Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովրդի՞ն ով է փրկելու. Հրանտ Բագրատյան
2
Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել 200 մլն՝ լույսերի ու զարդարանքի համար․ ի՞նչ սրտով են ՔՊ-ականները քեֆի պատրաստվում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել 750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Կանգնի՛ր, եթե հարուստ ես. երևանյան վարորդների «սև» նոր տարին՝ «կարմիր գծերին» (տեսանյութ) Բանականությունից հեռացած Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն կստեղծվի Պատերազմ Արցախում
«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» Սահմանազատման հանձնաժողով կոչվածի գործունեությունը թելադրված է Ադրբեջանի կողմից. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Պայթող փուչիկները հասկացանք, գործ կարողանալու ե՞ք անել. «Կարճ ասած» (տեսանյութ) Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի ՌԴ-ի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան. կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ. Լավրով Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) Երևանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկում՝ քաղաքապետարանում (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Լաթով փակում էիք տեսախցիկները՝ իրավիճակին չէիք տիրապետում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Այս իշխանության մնալը Հայաստանի վերջին էջն է». Վահե Հովհաննիսյան «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ արտահերթ ընտրություններ». Արտակ Զաքարյան Սամվել Մայրապետյանի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՊ-ն որոշել է զավթել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան «Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ Այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է․ Բայրամով Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանել Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է Սա «քցող» է, Ղարաբաղը տվեց՝ գցեց ժողովրդի, ռուսների գրպանը, հերթը Հայաստանինն է. Փաշինյանին՝ իր արտախորհրդարանական թայֆայով, Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովրդի՞ն ով է փրկելու. Հրանտ Բագրատյան Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ չի եղել. «Հայաքվե» Առաջարկում եմ բանակցություններ անցկացնել սահմանին կամ երրորդ երկրում. Բայրամով Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել 200 մլն՝ լույսերի ու զարդարանքի համար․ ի՞նչ սրտով են ՔՊ-ականները քեֆի պատրաստվում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին արբանյակը Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը «Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան». Տիգրան Աբրահամյան Ալիևը Հայաստանի աշխարհաքաղաքական և նույնիսկ աշխարհագրական մահն է. Վարդան Ոսկանյան Արցախը հանձնեցին ու քեֆ են անում

«Նիկոլ-մահաբեր». թերևս այս պատմանունով նա կմնա Հայոց պատմության անեծքի էջերում

Մահացել է փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Նիկոլականների գործադրած վայրագ բռնության հետևանքով ստացած վնասվածքներից մոտ չորս տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացավ: Չորս տարի նրա ծնողները, հարազատները, մերձավորները ապրեցին այդ տառապանքի մեջ: Դա անմարդկային տանջանք է. չորս տարի շարունակ հետևել, թե ինչպես է անհաղորդ մահանում քո հարազատ մարդը՝ անկարող լինելով որևէ կերպ նրան օգնել:

Երևի անգամ էս-էս-ական դահիճները նման կտտանք չէին կարող մտածել, բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր թիմակիցները ահա այդպիսի անմարդկային տանջանքների ու տառապանքի ենթարկեցին Արա Մխիթարյանին ու նրա հարազատներին:

Արա Մխիթարյանը մահացավ: Նիկոլ Փաշինյանը դեռ ապրում է: Տրդատ Սարգսյանն էլ է, գիտե՞ք, դեռ ապրում: Շնչում է, արտաշնչում է: Ուտում է, խմում է: Երևի ծիծաղում է: Չկասկածե՛ք, որ իմանալով Արա Մխիթարյանի մահանալու մասին՝ նա հաստատ մի զիլ քեֆ կանի՝ տաշի-տուշիով, սալյուտով, բանով: Դա՛ են: Դա՛ է դրանց նկարագիրը:

Այո՛, «Նիկոլ-մահաբեր»:

Հարցնում եք, թե ո՞վ է Տրդատ Սարգսյանը: Դա նիկոլական է, Փաշինյանի մերձավոր զինակիցներից: Այնքան մերձավոր, որ Վայոց ձորի մարզպետ էր նշանակվել: Ու, ինչպես այն ժամանակ մամուլում գրվեց, նաև տուժածի հարազատներն էին պնդել, 2019 թվականին հենց նրա՝ Տրդատ Սարգսյանի ու Արա Մխիթարյանի միջև էր միջադեպ եղել: Դրան հաջորդել էր հարձակումը բանակի փոխգնդապետ Մխիթարյանի վրա, ում այնպիսի ծանր վնասվածքներ էին պատճառել հարձակվողները, որ մարդը կոմայի մեջ էր ընկել, իսկ նախօրեին էլ մահկանացուն կնքեց:

Ի՞նչ արեցին ամեն ծակուծուկում օրենքից, օրինապահությունից խոսող Նիկոլ Փաշինյանն ու նրա նիկոլականները: Ո՞ւմ պատասխանատվության ենթարկեցին: Գործնականում՝ ոչ մեկին: Միայն Տրդատ Սարգսյանի օգնականն է, որքան հայտնի է, կալանքի տակ: Ու վերջ: Ինքը, իբրև թե ոչ մի կապ չի ունեցել: Դե՝ «Ռաֆինկ նիֆչյոմ նէ վինավատ»:

Ի՞նչ արեցին նիկոլականները, որ ժամանակին, կհիշե՛ք, շրջապատել էին ՀՀԿ-ական պատգամավորի տունը ու նրա հասցեին գոռում էին մարդասպան, այն դեպքում, երբ ողբերգական եղելությունը, որը նման ցույցերի առիթ էր դարձել, տեղի էր ունեցել այդ պատգամավորին պատկանող ռեստորանում: Դեպքի հետ նա անձամբ առնչություն չէր ունեցել:

Այ, այդ ճվճվացուցարարներն ո՞ւր են: Ի՞նչ է, Տրդատ Սարգսյանի տան մո՞տ ցույցեր արեցին, նրա հասցեի՞ն գոռգոռացին, ի՞նչ արեցին: Այսինքն, իրենց համար լավ է, ոչ մի խնդիր չէ ու բացարձակապես նորմալ, նույնիսկ ողջունելի է, որ փաշինյանական ինչ-որ պաշտոնյա կամ նրա պատճառով է մարդ սպանվում: Դա լրիվ նորմալ է նախկինում աղմկող «ակԾիվիստների» համար: Իրենց համար նորմալ է: Իսկ իրենք մարդկայնորեն զզվելի են, ավելի շուտ՝ եղկելի:

Ի՞նչ արեց Փաշինյանը: Պարգևատրեց յուրային մարզպետ Տրդատ Սարգսյանին, նրան Վայոց ձորի մարզպետի պաշտոնից վերցրեց, բերեց իր կուսակցության աշխատակազմի ղեկավար: Իսկ հետո ավելի ճոխ պարգևատրեց՝ պատգամավորական մանդատ նվիրեց: Ու հիմա Տրդատ Սարգսյանը ոչ միայն ողջ-առողջ է, այլև պատգամավոր է, մեկը՝ փաշինյանական քպ-ից:

Այն դեպքն է, որ եթե ասես՝ «յա՛խք», ապա մարդկայնորեն հասկանալի կլինի, բայց...

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan