Չի կարելի միայն ամբիցիայի համար մեկ զբաղվել քաղաքականությամբ ու հետո անհետանալ, եթե ամբիցիան չբավարարվեց

Ես հիշելու եմ բոլոր լուռերին: Արցախի ընկնելու կամ կանգուն մնալու հավանականությունները հավասար են: Այդ շանսերի հարաբերակցությունը կարող է շատ արագ փոխվել և կանգուն մնալու ու դիմակայելու էներգիան Արցախը պետք է ստանա ոչ միայն նրանցից ումից հիմա հիմնականում ակնկալում է, այլ հենց Հայաստանից: Էներգիան և հույսը պակաս կարևոր շարժիչներ չեն քաղաքական լուծումներից: Ավելին, քաղաքական լուծումները միշտ ավելի արագ են գալիս և էֆեկտիվ են լինում, երբ կա համապատասխան պահանջ և աուրա: Բոլոր նրանք, ովքեր ունեն թեկուզ մեկ մարդու վրա ազդեցություն պետք է խոսեն և պնդեն իրենց համոզմունքը: Հնարավոր չէ լուռ չհամաձայնվելով հաղթել:
Չի կարելի միայն ամբիցիայի համար մեկ զբաղվել քաղաքականությամբ ու հետո անհետանալ, եթե ամբիցիան չբավարարվեց: Չի կարելի այսօր լուռ ու համառ չլինել ու տանուլ տալ հայրական հողը, որովհետև ազգովի արձակուրդ էինք, հոգնած էինք, դե ինչ ասեինք, էդքան ասեցինք, դե լավ է:
Արցախի, թե ընկնելու , թե կանգուն մնալու պարագայում ես հիշելու եմ բոլոր լուռերին և բոլոր նրանց ովքեր արձակուրդի էին, երբ երկիրն էր քանդվում: Հիշեցնելու եմ լռությունը, երբ կանգուն կմնանք:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից