Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին
![Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին](/timthumb.php?src=/disc/22-07-23/c49b2d9647c80bbf890931f7b40da55f.jpg&w=450)
«Միջազգային դերակատարներից ոչ մեկ, որը հիմա ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, երբեք չեն ասել դա նախկինում, երբեք: Երբ խոսքը Ադրբեջանի մասին էր, նրանք ասում էին, որ մենք պետք է ընդունենք ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության հետ միասին: Հիմա իրավիճակն այլ է...»,-հուլիսի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Եվ սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ 1990-ականներից և հատկապես «Մադրիդյան սկզբունքների» ի հայտ գալով Արցախի ինքնորոշման թեման փակվել է, իսկ ինքնին Ղարաբաղն ամբողջությամբ հանձնվել է։
Դա պատասխան է նաև բոլոր նրանց, ովքեր, Ղարաբաղյան շարժման ալիքով իշխանության գալով Հայաստանում, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակներից սկսած, փորձել են ազատվել Արցախից, այն հանձնել Ադրբեջանին՝ վկայակոչելով «միջազգային հանրության պահանջները»։
Բենիամին Մաթևոսյանի տելեգրամյան ալիքից