Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Բողոքի ցույցերի միակ ճիշտ հասցեն. «Կարճ ասած»․ Տեսանյութ

Արցախում հայտարարվեց համաժողովրդական շարժման մասին՝ ապաշրջափակման պահանջով։ Բազմաթիվ մարդիկ էին հավաքված ու շատ ծանր էր տեսնել շատերի աչքի արցունքը։ Հանրահավաքը, կարծում եմ, պետք էր ու սպասված էր, անգամ՝ ուշացած։ Արցախը շրջափակման մեջ է արդեն 200-ից ավելի օր․ օրերս տեղի ունեցավ ողբերգություն՝ մահացան երկու երեխա, երբ նրանց մայրը գնացել էր հաց հայթայթելու․ նրանք շրջափակման զոհերն են։ Արցախում արդեն շատերն են սոված քնում։ Ժողովուրդ, 21րդ դարն է, ընդամենը մի քանի տարի առաջ ազատ ու անկախ, իրականում դուխով ու զարգացող Արցախում այսօր սոված են քնում, որովհետև․․․ Գիտեք ինչու, բոլորս գիտենք ինչու։

Այս ընթացքում Արցախում եղել են հանրահավաքներ, և սա չպետք է լինի հերթականը, որն ընդամենը պահանջում է ուշադրություն դարձնել Արցախ պետության վրա։ Այս անգամ պահանջներ կային, բողոք կար՝ ուղղված խաղաղապահներին, Կարմիր Խաչին, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայերին ու Հայաստանի հայերին։ Ամեն բան տրամաբանական էր, ճիշտ էր, բայց արդյո՞ք հասցեատերերը ճիշտ էին ընտրված։

Հարցն այստեղ է։ Ես չեմ կարող ամբողջությամբ պատկերացնել արցախցու իրական վիճակը, արցախցին է ապրում այդ իրավիճակի մեջ, բայց ես տեսնում եմ, որ հստակորեն էս ծանագույն վիճակում անգամ կայացվում են ոչ հասցեկան կոչեր, քայլեր։

Երբ որ Արցախի իշխանությունը, որը կազմակերպել է հանրահավաքը, կոչ է անում գնալ ռուս խաղաղապահների մոտ, ես ուզում եմ հասկանալ, նրանք իրո՞ք մտածում են, որ խնդիրը խաղաղապահների մոտ է։ Ժողովուրդը կարող է էդպես մտածել, ինչ ուզում է կարող է մտածել, բայց արդյո՞ք իշխանությունը էդպես է հասկանում։ Մենք արդյո՞ք էնքան միամիտ ենք, որ մտածում ենք, թե խնդիրը լուծելու են ռուս խաղաղապահները։ Ընդհանրապես, արդյոք այնքան միամիտ են, որ մտածում ենք, թե խնդիրը լուծելու է միջազգային հանրությո՞ւնը, Ֆրա՞նսիան, Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն, երբ մանավանդ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը հայտարարում է՝ մեզ համար կարևորը ՀՀ 29,800 քառակուսի կիլոմետրն է, երբ իշխանություն ունեցող քաղաքական ուժի պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար կարևորը մեր 3 մլն հայն է, ոչ թե Արցախի 120 հազար հայը, երբ ասում են հետո՞ ինչ, որ Արցախում հայեր են ապրում, Լոսում էլ են ապրում և այլն։ Երեկ երեկոյան Հայաստանի իշխանությունը ժողով է արել՝ Բրյուսելյան հանդիպումից առաջ ու քննարկել է գիտե՞ք ինչ․․․ Երևանի ավագանու ընտրությունների հարցը։ Իսկ այս կարևոր հիմնահարցի կապակցությամբ ասում են՝ դե թող Ստափանակերտը բանակցի Բաքվի հետ, էնտեղից էլ օգնություն ստանա։

Ձեր կոչը էս մարդկանց պետք է ուղղվի, հայ ժողվրդին չէ, աշխարհասփյուռ հայությանը չէ, կոնկրետ Հայաստանի իշխանությանը։ Ավելի շուտ՝ պետք է չլինի կոչ, պետք է լինի պահանջ, պայման, եթե կուզեք՝ վերջնագիր։ Պետք է այսօր լիներ մեծ ճնշում Հայաստանի վարչապետի վրա՝ Հայաստանի, Սփյուռքի ու հատկապես Արցախի կողմից։ Չենք կարող ասել այ միջազգային հանրություն, տեսնում ե՞ս Նիկոլն ինչ է անում․ կասեն՝ ձեր Նիկոլը չէ՞, չե՞ք ուզում՝ հանեք։

Վաղը տեղի է ունենալու բանակցություն Նիկոլի, Ալիևի միջև, ԵԽ նաագահ Շառլ Միշելի մասնակցությամբ․ ո՞ւ էր էսօրվա հանրահավաքի կազմակերպիչների պահանջը նրանցից։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյան, վաղը բանակցությունների սեղանի շուրջ չկա Արցախ, չկա խաղաղապահ, անգամ Հայաստանի շահ չկա, կա Ալիև, միացյալ արևմուտք և մի հոգի, որը Հայաստանում ներկայանում է որպես իշխանություն։ Ու դուք գիտեք ինչ են քննարկելու, եթե ստորագրեն՝ ինչ են ստորագրելու՝ բանավոր պայմանավորվածությունները հանձնելու են թղթին։ Բա ո՞ւր է ձեր ճնշումը նրանց վրա։

Մի բան անել պետք չէ, վստահեցնում եմ, դրա ժամանակը չէ, պետք է կոնկրետ գործել։ Ձեզ լիքը բաներ խանգարում է, ու կարծում եմ՝ առաջինը խանգարում է այն, որ ձեր միտինգին մասնակցում է մարդ, որը դեռ ձեր նախագահն է։ Հենց նաև դրա համար, իմ կարծիքով, ձեր ազդակները սխալ են հնչեցվում։ Նա իր Հայաստանի գործընկերոջ հետ հանձնել է Արցախը, այդտեղ ուզեցել են բողոքել, ճնշել է, ստոպ է տվել ու հիմա մասնակցում է հանրահավաքի, որն իրականում պետք է իր դեմ լիներ։

Այսօր մեզ պետք է միասնականություն, բայց ում հետ, ում դեմ ու հանուն ինչի։ Ընդդեմ նրանց, ովքեր Արցախը խցկում են Ադրբեջանի կազմ։ Մեզ պետք չէ միասնական լինել, որ կոչ ուղղենք աշխարհին ու համայն հայությանը, այլ պետք է միասնական լինել գլխավոր հասցեով գնալու համար։ Միասնականություն կոչն էլ է շատ աղավաղված։ Արցախի իշխանության երեկվա քայլը միասնականություն է՞ր, թե՞ պառակտում։ Վիտալի Բալասանյանի դեմ շոուն ինչի՞ համար էր, այն էլ՝ էս պահին։ Արցախի պետնախարարն ասում է բոլորդ եկեք Ստեփանակերտի հրապարակ, որոշենք մեր անելիքը, պայքարենք, երկու ժամ հետո ձերբակալում եք Արցախի հերոսին, որը ունի հանրային աջակցության ոչ փոքր տոկոս։ Գործի մեջ չեմ մտնում, վարկ է վերցրել, որ մեղու առնի, բայց չի առել և այլն․ ձեր խնդալը չի գալի՞ս։ Ասում եք օրհասական պահ ա ու տենց բաներով եք զբաղվա՞ծ։ Էս ի՞նչ նիկոլական խաղեր եք տալիս։ Մենք ախար անցել ենք էդ ամենի միջով 2018-ին, էդ ամենը բերել հասցրել է էսօրվա աղետին։ Սիրո ու հանդուրժողականության լոզունգով եկածները նախագահ Քոչարյանի դեմ շինծու բան ստեղծեցին, տուշոնկա շոու սարքեցին, հետո սկսեցին աջ ու ձախ համոզել, թե իրենք Արցախ հանձնող չեն ու բերեցին էս աղետին։ Նույն բանը հիմա էլ դուք եք անո՞ւմ։ Ժամանակ գտաք ձեզ ներսից քրքրելո՞ւ։

Ժողովուրդ, Արցախը զոհեր է տալիս հենց շրջափակման պատճառով․ դա պահանջում է արդեն հստակ գործողություններ։ Մարդու երեխան որ սոված է, կոչ չի անում, գործ է անում։ Հաստատ որոշել եք ապրել ձեր հայրենիքում՝ Արցախում, ուրեմն պետք է ապրել, պայքարել, ոչ թե յոլա գնալ։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, կրկնում եմ, հեռվից հեռու խորհուրդ տալն ու կոչ անելը սխալ է, որքան էլ ցավանք, մեկ է՝ էդ վիճակում դուք եք ապրում, մեզնից լավ եք հասկանում կատարվողը։ Բայց գիտենք մի բան՝ որտեղ է պայքարի վայրը, ովքեր են հասցեատերերը։ Ասել եմ հազար անգամ, կկրկնեմ էնքան, մինչև դա տեղի ունենա՝ պայքարի մեկ ուղղություն կա՝ ՀՀ կառավարություն։ Այլ հասցե չի կարող լինել։ Ի վերջո՝ դա եք անելու, Հայաստանի ժողովրդի հետ միասին, բայց ամեն օր ուշացնում եք։ Այսօր Հայաստանում իշխանություն է, որը համագործակցում է ոչ թե իր ժողովրդի հետ, ոչ թե Արցախի հետ, այլ Թուրքիայի նախագահի ու Ադրբեջանի նախագահի հետ և չգիտեմ էլ ում հետ։ Նրանց տոներն է շնորհավորում, նրանց սգո առիթներով է ողբում, նրանց է ուղարկում մեր մարդասիրական բեռները։ Հայաստանն էլ, Արցախն էլ նա է հանձնում։ Այլ ուղղությամբ պայքարելը, այլ անուններ տալը ուղղակի համարում եմ աչքակապություն։

Սևակ Հակոբյան

 

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan