Դատական նիստ՝ հակասահմանադրական ճանաչված գործով (ուղիղ) Նիկոլենք Բորիս Մուրազիի դեմ ուզում են գործ հարուցել՝ օգտվելով Արմեն Աշոտյանի «պասից» «Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
23
Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների իրազեկման ակցիան ավտոբուսներում (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները տեղում են (ուղիղ) 200.000 թոշակառուներից տրանսպորտային միասնական տոմս է գնել ընդամենը 564-ը Բոյկոտի քննարկում՝ հանրային տրանսպորտում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան՝ Երևանի հանրային տրանսպորտում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան Պուտինը և Փաշինյանը վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման թեման. Կրեմլ Դատական նիստ՝ հակասահմանադրական ճանաչված գործով (ուղիղ) Քաղաքապետարանը ստում է կամ թաքցնում (լուսանկար) Երևանում նորակառույց շենքի 6-րդ հարկից 24-ամյա երիտասարդ է ցած ընկել Նիկոլենք Բորիս Մուրազիի դեմ ուզում են գործ հարուցել՝ օգտվելով Արմեն Աշոտյանի «պասից» Հարկային տեռորի նիկոլական դեմքը «Ժողովրդին սարքել ա գազար, որտեղ հասնում՝ ծյոռկում ա»,- հայ ժողովուրդ Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա 45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների իրազեկման ակցիան ավտոբուսներում (տեսանյութ) ՔՊ-ում փնտրում են «դավաճանին» Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ» «Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ Աշխարհի տարբեր քաղաքներ անվճար տրանսպորտային ցանց են ներդնում Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները տեղում են (ուղիղ) 200.000 թոշակառուներից տրանսպորտային միասնական տոմս է գնել ընդամենը 564-ը Շտապում են Եվրոպա Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա Ժողովուրդը կթվելու մատերիալ է, եթե կթողը Փաշինյանն է․ «Կարճ ասած» Բայդենի հետ ստորագրեցին, իսկ Թրամփը նույնիսկ չհրավիրեց երդմնակալությանը Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (տեսանյութ) Բոյկոտի քննարկում՝ հանրային տրանսպորտում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան՝ Երևանի հանրային տրանսպորտում (ուղիղ) Երևանի քաղաքապետարանի 2 մլրդ դրամի շեղումը

Հորդորում ենք իշխանությանը հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսեւորել վճռականություն․ Մայր Աթոռի հայտարարությունը

Արցախում տիրող ծանր կացության առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետեւանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում: Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ Խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի, ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ:

Ստեղծված ծանր կացության մեջ, երբ Արցախի ժողովուրդը զրկված է անհրաժեշտ սննդի, դեղորայքի եւ կենսական պարագաների մատակարարումներից եւ բախվում է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, դիմում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եվրամիության անդամ պետություններին՝ հրատապորեն ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, եւ վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում: Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային եւ թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի եւ հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն:

Մեր հորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսեւորել վճռականություն եւ մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։

Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս՝ աննվազ հետեւողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի եւ նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի:

Թող Աստված օրհնի Հայաստան եւ Արցախ մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին. ամեն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan