Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է
15
Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Պատերազմ Արցախում
Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը

Էրդողանը գցեց Պուտինին, նրա համար Փաշինյանը գրոշի արժեք էլ չունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Անկարա կատարած վերջին այցից հետո գրեթե բոլոր արևմտյան վերլուծաբաններն արձանագրել են, որ Թուրքիան մեծ շրջադարձ է կատարում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նման դատողության համար հիմք են հանդիսանում մի քանի փաստեր։

1. Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինային է հանձնել Ռուսաստանի կողմից գերեվարված 5 «ազովցիներին», որոնք Էրդողանի խնդրանքով հանձնվել էին Թուրքիային՝ պայմանով, որ նրանք Ուկրաինա չեն գնա մինչև պատերազմի ավարտը։

Արձանագրվել է, որ Էրդողանը դրժել է Վլադիմիր Պուտինին տված խոստումը, և դեռ պատերազմի ավարտից առաջ 5 «ազովցիներին» ​​հանձնել է ուկրաինացիներին։ Ավելին, Ուկրաինա վերադարձած «ազովցիներն» արդեն հայտարարել են, որ ակտիվորեն ներգրավվելու են պատերազմի մեջ։

Այս քայլով Էրդողանը լուրջ իմիջային հարված հասցրեց Վլադիմիր Պուտինին, մինչդեռ ժամանակին Պուտինի հակառակորդները քննադատում էին Թուրքիայի հետ այս գործարքը՝ նշելով, որ Էրդողանը կխաբի ռուսներին, ու այսօր դա հաստատվում է։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է «ազովցիներին» փոխանակել գործարար Վիկտոր Մեդվեդչուկի հետ։

2. Երկրորդ փաստն այն է, որ Էրդողանը ոչ միայն «ապտակեց» Պուտինին, այլ նաև հրամայական տոնով հայտարարեց, որ «Վլադիմիր Պուտինը օգոստոսին կգա Թուրքիա՝ քննարկելու ուկրաինական հարցը», և ավելացրեց, որ այսպես կոչված «ցորենային գործարքըը պետք է շարունակվի» ևս 3 ամիս», որն, ի դեպ, կավարտվի մի քանի օրից (հուլիսի 17):

Էրդողանի խոսքերը շատ կոշտ էին, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մտադիր չէ հուլիսի 17-ից հետո երկարաձգել այս գործարքը, ինչն իր հերթին նշանակում է, որ դրանից հետո ռուս-թուրքական հարաբերություններն էլ ավելի են սրվելու։

3. Շատերի համար անսպասելիորեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը փաստացի համաձայնեց, որ Շվեդիան կարող է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Իհարկե, այս քայլն անմիջականորեն կապված չէ ռուս-թուրքական հարաբերությունների հետ, սակայն վերջին ամիսներին Թուրքիային հաջողվել է այդ հարցը դարձնել Ռուսաստանի հետ սակարկության առարկա, Էրդողանը կարողացել էր ռուսական քարոզչամեքենային համոզել, որ շվեդները երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում հակաիսլամական գործողություններ (օրինակ՝ Ղուրանի այրում):

4. Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, ըստ որի Թուրքիան Ուկրաինայում Բայրաքթարների արտադրության գործարան է կառուցելու։

Այս ամենը ցույց է տալիս, թե որքան արժեն թուրքերի խոսքերը, մասնավորապես՝ Էրդողանի խոսքերն ու խոստումները։ Բայց եթե Էրդողանը չի վախենում «Պուտինին գցել», ապա ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չկարողանա «մատների վրա խաղացնել» իրեն։

Սակայն, եթե Պուտինին խաբելու գինը կարող է հավելյալ խնդիր ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար, ապա Հայաստանի համար ամեն ինչ կարող է ավարտվել նոր ցեղասպանությունով, որից հետո հայերն այլևս բարոյական իրավունք չեն ունենա աշխարհին մեղադրելու դրա համար:

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan