Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

Դիտել նաև
Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»
Աղոթք բարձրացրեցինք Արցախյան գոյամարտում զոհված և գերեվարված մեր հայորդիների համար. Կաթողիկոս. Տեսանյութ
Արցախի նախագահի ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել
Բելառուսի վարչապետն այցելել է Արցախի տարածքներ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն`իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։