Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ.ԵՄ պաշտոնյան՝ Կլաարին
![Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ.ԵՄ պաշտոնյան՝ Կլաարին](/timthumb.php?src=/disc/10-07-23/13e8bbceeb0d17a826266b365f0b91e9.jpg&w=450)
Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը:
«-Դուք համոզվա՞ծ եք Տոյվո Կլաար: Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է: Ուրա՞խ եք կարդալ» այն պարագայում, երբ Լաչինի միջանցքը դեռ լիակատար շրջափակման մեջ է: Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ:
Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Դուք գործեք, ոչ թե լուրեր կարդաք և աջակցեք շրջափակման մեջ հայտնված քաղաքացիական անձանց, ոչ թե հաճոյանաք այս սարսափելի իրավիճակի պատասխանատուներին»:
Աղբյուր՝ 24news.am