Նարեկ Մալյանն արդարացվեց, խափանման միջոցը վերացվեց

Դիտել նաև
«Ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ»,-Կարեն Քոչարյան
Տիգրան Աթանեսյան. «Մեր երկրում դատական համակարգ գոյություն չունի» (տեսանյութ)
Փաշինյանական դատարանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացրեց 3 ամսով
Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել
«Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության»․ Աշոտ Սարգսյան
Tert.am-ը գրում է. Նարեկ Մալյանն արդարացվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացվեց։
Ավան-Նոր-Նորք առաջին ատյանի դատարանում հրապարակվեց «Չաուշեսկուի» գործ անվանումն ստացած դատական գործով վճիռը։
Դատարանը արդարացրեց հանրային գործիչ Նարեկ Մալյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Դատարանը վերացրեց նաև նրա նկատմամբ ընտրված խփանման միջոցը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։