Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խմբի անունից դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը. Ան Լորանս Պետել
Դիտել նաև
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ան Լորանս Պետելը դատապարտել է հունիսի 28-ի գիշերն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ սադրանքը, գրում է «Լուրերը»։
«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով նախորդ գիշեր արցախցի 4 զինվոր է զոհվել։ Չնայած շրջափակումը շարունակվում է արդեն 200 օր, Ալիևը ևս մեկ անգամ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման իր ծրագրերը։ Ի՞նչ են մտածում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այս «վստահելի գործընկերոջ» մասին»,- գրել է Պետելը Թվիթերում։