«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան

ՌԴ պատվիրակությունն այցելել է Ռուսական արվեստի թանգարան

Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել են թանգարանի նորացված մշտական ցուցադրությունը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված նորացված մշտական ցուցադրության բացման կապակցությամբ. «Հայ-ռուսական մշակութային, գիտակրթական կապերը երկար տարիների պատմություն ունեն։ Բոլոր ժամանակներում, ցանկացած քաղաքական պայմաններում և իրողություններում հայ և ռուսական մշակույթները փոխկապակցված են եղել, ինչը հաստատում է հայ և ռուս ժողովուրդների հոգևոր նկրտումների մտերմության և ներդաշնակության անվիճելի ճշմարտությունը։ Մշակույթը, կրթությունը և գիտությունը միավորում են մարդկանց, հասարակություններին և ազգերին՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, իրողություններից և հակասություններից։ Հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի, կրթության և գիտության ոլորտում շարունակում են զարգանալ․ դրա վկայությունն է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի շրջանակում էլ անցկացվում է  Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը»:

Ալֆրեդ Քոչարյանը  նշել է, որ վերանորոգումից հետո թանգարանը կրկին բացել է իր դռներն արվեստասերների առջև: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին, միջոցառման կազմակերպիչներին, թանգարանի վերանորոգման  հովանավորներին, մասնավորապես՝ «DС Partners» ընկերությանը և «Наследие и прогресс» հիմնադրամին՝ ի դեմս Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի:

«Վստահ եմ, որ վերանորոգված սրահներում ցուցադրությունն արժանի հարգանքի տուրք կհանդիսանա մեր հայրենակցի հիշատակին: Այն նոր խթան է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություն երկու ժողովուրդների ու մշակույթների մերձեցման համար»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նշմամբ՝ Ռուսական արվեստի թանգարանը հանդիսանում է ոչ միայն ռուսական արվեստը ներկայացնող հարթակ, այլև երկու ժողովուրդների հոգևոր կապի խորհրդանիշ, ինչի վառ ապացույցն է թանգարանում ցուցադրվող՝ Արամ Աբրահամյանի՝ ռուս նկարիչների ստեղծագործությունների հավաքածուն: Դեսպանն անդրադարձել է նաև Ռուսական արվեստի թանգարանի և ՌԴ թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նկատել, որ այդ գործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դեսպանը շնորհավորել է միջոցառման կապակցությամբ և մաղթել թանգարանին հագեցած և արդյունավետ գործունեություն:

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի ընդգծմամբ՝ լինելով անվանի բժիշկ՝ Արամ Աբրահամյանն առանձնացել է նաև բացառիկ ճաշակով, ինչի վառ ապացույցը ռուս նկարիչների նրա արժեքավոր հավաքածուն է, որտեղ ընդգրկված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի անվանի ռուս նկարիչների բացառիկ աշխատանքների բնօրինակները: Միխայիլ Շվիդկոյի խոսքով՝ սա զուտ հավաքածու չէ, և յուրաքանչյուր նկար արժանի է արվեստաբանական, հետազոտական նյութի, իսկ այցելուների համար արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է:  Միխայիլ Շվիդկոյի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ Ռուսական արվեստի թանգարանի վերանորոգմանն իր աջակցությունն է բերել մեկ այլ անվանի բժիշկ՝  Արմայիս Կամալովը:

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի  նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի տեղեկացմամբ՝ առաջին անգամ Արամ Աբրահամյանի մասին լսել է իր ուսուցչից. «Արամ Աբրահամյանը մեծ բժիշկ և մեծ արվեստասեր էր, և արվեստի նկատմամբ նրա մեծ սերը արտահատվել է առավելապես այն պահին, երբ որոշել է իր արժեքավոր հավաքածուն նվիրաբերել Հայաստանին: Արամ Աբրահամյանն այս առիթով գրել է՝ որպես նվեր այս նկարները ես փոխանցում եմ Հայաստանին, որպեսզի հայ ժողովուրդը ռուսական գեղանկարչությունը սիրի այնպես, ինչպես ամբողջ կյանքում ես  եմ սիրել: Սա մեծ հայրենասերի խոսք է, նրա հավաքածուն նվեր է սերունդներին»,- նշել է Արմայիս Կամալովը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն ու նպաստն են բերել թանգարանի զարգացման գործում: 

Տրետյակովյան պատկերասրահի գիտական քարտուղար Տատյանա Յուդկևիչն իր խոսքում անդրադարձել է երկու թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նշել, որ այն բավականին արդյունավետ է ընթանում: Նա կարևորել է այն նախաձեռնողականությունը, որը ցուցաբերում է Ռուսական արվեստի թանգարանը և նշել, որ առաջիկայում  Ռուսական արվեստի թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի համագործակցությամբ կնշանավորվի ևս մեկ  համատեղ մեծ ձեռնարկ:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Երևանի սրտում գտնվող  թանգարանի առաքելությունը  ոչ միայն Արամ Աբրահամյանի հավաքածուն ներկայացնելն է, այլև արժեքավոր ստեղծագործությունները ռուսական մշակույթի կենտրոնի ստեղծման հիմք դարձնելը: Տնօրենի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր տարի թանգարանն ընդունում է ավելի քան 15.000 այցելու: Թանգարանը կազմակերպում է բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, կրթական ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի համար, բացվում են ժամանակավոր ցուցադրություններ, իրականացվում է միջթանգարանային համագործակցություն հայաստանյան մյուս թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանն ակտիվորեն համագործակցում է նաև ռուսաստանյան թանգարանների և մշակութային հաստատությունների հետ, մասնավորապես՝ Տրետյակովյան պատկերասրահի, որտեղ 2024 թվականին կբացվի Արամ Աբրահամյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես:  

Նշենք, որ Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan