«ՀԱՅԱՔՎԵ»՝ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

• Ընկերնե՛ր, «Համախմբում» շարժումը նախաձեռնել է ՀայաՔվե ստորագրահավաք-օրենսդրական նախաձեռնությունը։ Այն նպատակ ունի քրեականացնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և դրա հետ կապված բաները։ Ավելի մանրամասն կարող եք քրքրել, հարցերի պատասխաններ ստանալ հենց «ՀայաՔվե»-ի էջում։
• Նախաձեռնության մասին ինձ պատմել է կազմակերպիչներից Anna Կոստանյանը, որ ակտիվ գործիչ ու գաղափարակից է, այդ թվում՝ Հայկական համալսարանի ունկնդիր։ Նախաձեռնության մեջ կարևորելի է այն, որ այլ ձևաչափով, բայց դարձյալ ժողովրդական համախմբում է ապահովում Արցախի, Արցախի հարցի և այդ հարցում անձնատվության անթույլատրելիության շուրջ։
• Հաշվի առնելով նաև, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին թուրքերն արդեն սկսել են թիրախավորել շարժումը, ուրեմն մարդիկ ճիշտ բան են անում, պետք է միանանք։ Եթե հարցեր ունեք, գրե՛ք մեկնաբանություններում։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից