Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը

Դիտել նաև
Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը
«Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ․ Հայկ Դեմոյան
Իլհամ Ալիևն ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ պաշտոնյաներին
ԵՄ-ն հավատացած է, որ Գրանադայում ակնկալվող հնարավոր հանդիպումը և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից կօգտագործվի՝ հրապարակային կերպով վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանը. Պաշտոնական
Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծումների հետ կապված հարցեր։ Այս ուղղություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու բանակցությունները և փոխադարձ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։