Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
5
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Պատերազմ Արցախում
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել են Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ

Հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել էր, թե իր տեղեկություններով՝ Տեղ համայնքում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները, որոնք առաջ էին եկել, ինչ-որ հատվածներում հետ են գնացել։

«Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցները։

Գիտեմ, որ մերթ ընդ մերթ երկու կողմից իրականացվում են ինժեներական աշխատանքներ, մնացածը, թե ընթացքն ինչպես է, ինչպես է իրականացվում, բնականաբար, դա կոմպետենտ կառույցները պետք է ասեն։

Տեղ համայնքում այն տարածքները, որտեղ բնակիչները չեն կարողանում մուտք գործել, այս տարվա չիրացված ապրանքի համար կստանան աջակցություն, քանի որ վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից  առաջ է եկել Տեղ գյուղ։ Գիտեմ, որ ինչ-որ տեղերում հետ են գնացել, բայց թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր՝ տեղյակ չեմ, քանի որ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և իրենք ինձ չեն զեկուցում մանրամասների մասին։ Հետևաբար՝ ինչ էլ ասեն, պետք է ենթադրություն լինի։ Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, սա միանշանակ դիրքորոշում է»,- ասել էր Ռոբերտ Ղուկասյանը։

Թերևս, տեղին է հիշեցնել, որ այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, երբևէ որևէ առնչություն չի ունեցել այդ մարզի հետ: Նախկինում  Գեղարքունիքի մարզի Կալավանի, Ճամբարակի համայնքապետարանների աշխատակից, իսկ  2019 թվականից՝ վարչապետի խորհրդական Ղուկասյանը մարզպետ է նշանակվել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2022-ի մարտին:

Ուստի մարզում առկա իրավիճակի մասին ավելի ստույգ տեղեկություն ստանալու համար 168.am-ը  դիմեց տեղաբնակներին: Մեզ հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ ոչ մի ադրբեջանցի էլ Տեղ համայնքում որևէ կետից հետ չի գնացել։

«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր, ոչ մի կետից ու դիրքերից ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն տեղերում կանգնած են։ Ոչ մի մետր հետ չեն գնացել»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա դժվարացավ ասել, թե ինչու է մարզպետը  տեղեկություն տարածել, թե ադրբեջանական կողմը ինչ-որ հատվածներում հետ է գնացել։

«Բա հարցնեիք՝ ինչո՞ւ եք այնպիսի բաներ ասում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Բայց ես լսեցի, որ մարզպետն ասաց, որ պետք է հետ գնան, չգիտեմ՝ այդ մասին երբ է ասել»,- հավելեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մարզպետարան չի դիմելու փոխհատուցում ստանալու համար, քանի որ ադբեջանցիների առաջ գալու հետևանքով իր ցորենի դաշտը մնացել է նրանց հսկողության տակ։

«Եթե պետք է ցորենի փոխհատուցում տան, դա ինձ պետք չէ։ Արցախում մարդիկ այդքան տուն կորցրեցին, այդքան ապրուստ, փոխհատուցում տվե՞լ են, հայրենիք կորցրեցին՝ կարո՞ղ են փոխհատուցում տալ»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan