«Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ». Շարմազանով

«Եվ Հայաստանի քաղաքացիները, և քաղաքական դաշտը, և սփյուռքայությունը պետք է միավորվեն մեկ խնդրի համար՝ ազգակործան պատուհաս և կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի հեռացման համար։ Նիկոլը քանդում է Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Եկեղեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ինստուտները։ Նա քանդում է նաև հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանը համարելով սպառնալիք։
Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։
Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի և Արցախի գահավիժումը։
Այլ լուծում չկա։
Նիկոլիզմն այլևս ոչ միայն հայաստանյան և արցախյան, այլ նաև համահայկական սպառնալիք է։
«Արարատյան ալյանսի» համաժողով։ Ք. Գելենջիկ, 07.06.2023»:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից