Ճիշտ է իշխանափոխությունը, ճիշտ է հավաքական մարմին ստեղծելը․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ Ուժ և տոկունություն հայ ժողովրդին․ Ռոբերտ Քոչարյան Փաշինյանը լավ գիտի, որ ինքը փախնելու է Հայաստանից. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
21
Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի պաշտպանություն Արցախի. Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ. Տեսանյութ, լուսանկար Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. թշնամու ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Տեսանյութ Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում քաղաքացիների ուղղությամբ. Տեսանյութ Եթե որևէ մեկը չի ուզում գալ հրապարակ, ստիպված է լինելու գնալ խրամատ․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Քաղաքական ուժերը 36 ժամ են տալիս Նիկոլ Փաշինյանին «Հայ ժողովրդի դավաճաններին դժոխք կուղարկեն». Մեդվեդևի օգնականը պարզաբանել է նրա գրառումը Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղում մարդիկ հուսահատ իրար են փնտրում. ԼՂ ՄԻՊ «Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ Քաղաքացին փորձեց մեքենան քշել ցուցարարների վրա. բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. Տեսանյութ Ինձ միայն մի բան է հետաքրքրում, ով ինչպես է պատժվելու ու որ պադյեզդում. Դա ոչինչ չի փոխում, բայց գոնե մի թեթեւ սփոփանք է կարող առաջացնել ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ Մոտակա ժամանկվա պռոգնոզն էլ սա յա Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի պաշտպանություն Արցախի. Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից «Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել». Գարեգին Բ Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են խաղաղապահների սպանության համար, հեռացվել է Բոլոր եկեղեցիներում երեք ժամը մեկ հնչում են զանգերը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի. Տեսանյութ Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան համար Պուտինն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության պահպանումը Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ. Տեսանյութ, լուսանկար ՔՊ-ականները պետք է պատժվեն ցեղասպանության իրականացման համար Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. թշնամու ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Տեսանյութ Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Reuters»-ն աղավաղել է Պարույր Հովհաննիսյանի միտքն ու շփոթել ԱԳ փոխնախարարներին. ՀՀ ԱԳՆ Ճիշտ է իշխանափոխությունը, ճիշտ է հավաքական մարմին ստեղծելը․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ «Մարդու ապրել չի գալիս»,- հաճախ լսում ենք այս օրերին. դա հենց թշնամու նպատակն է Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը․ կրակում են՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Փաշինյանի ուղերձը. Տեսանյութ «Ստեփանակերտում սկսվել են կրակոցները». Դավիթ Թորոսյան ՀՀ-ն միայնակ է թողել Արցախին Բաքվի դեմ, ոչ մեկ իրավունք չունի մեղադրել նրանց թուղթ ստորագրելու համար. Տեսանյութ Խաբված եւ դավաճանված Արցախցիներ... Ցեղասպանություն. Կադրեր Մեր դիմացի շենքում ադրբեջանցիներն արդեն տնավորվել են․ արցախցի «Լակոտներ», «Ինչի՞ եք դավաճանի կողքին». լեզվակռիվ ԵԿՄ–ականների և զոհվածների հարազատների միջև. Տեսանյութ Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտում լույսը այսպես է բացվել, ամենուր ծխի հոտ է գալիս, հոսանք չկա «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց

Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետև ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը։

Ես մի կողմ եմ դնելու հարցի զգացական և բարոյական մասը առ այն, թե ինչ արժեքներ տրորելով նա հասավ Անկարա․ ցուցակը շատ երկար է։ Հարցը կներկայացնեմ միայն քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից։

Այս այցով Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Ես հաճախ եմ ասել և չեմ զլանա կրկնել, որ եթե նա դիվանագիտական նվազագույն հմտություն ունենար, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։

Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին, հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ։

Այստեղ կա նաև Փաշինյանի արժանապատվության խնդիրը։ Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին։ Իր եղբայր Ալիևի հետ Փաշինյանի ու հայերի նկատմամբ նրանց վիրավորանքների համադրումը չէր կարող որևէ մեկի մոտ ցանկություն առաջացնել մասնակցելու արարողության վասն ոչնչի։

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։ Սակայն ո՛չ Մակրոնը, ո՛չ Միցոտակիսը չմասնակցեցին այդ արարողությանը՝ իմ համոզմամբ՝ նաև այն պատճառով, որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել նրանց։

Ճիշտը չգնալն էր։ Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ, որովհետև չգնալուց ոչինչ չէինք կորցնելու։
 
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan