Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև. Պետդեպ Արցախից հետո Հայկական լեռնաշխարհի այս լեռնաանտառային հատվածում, որ նախկին Խորհրդային Հայաստանի տարածքն է, հայության վերջին փշրանքների գոյությունը խիստ վտանգված է Աշխարհը, միջազգային հանրությունն Արցախյան Մեծ ողբերգության այս օրերին սպանեց և թաղեց միջազգային իրավունքի սրբազան նորմը` ինքնորոշման իրավունքը 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է. Հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես ԵՄ-ն հավատացած է, որ Գրանադայում ակնկալվող հնարավոր հանդիպումը և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից կօգտագործվի՝ հրապարակային կերպով վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանը. Պաշտոնական Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ Բաքուն հայտարարել է, որ Արցախի դեմ ահակեբչության ժամանակ կորցրել է 192 զինծառայողի Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը՝ «Եռաբլուրում». ֆոտոռեպորտաժ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր արցախցիներին իրենց կամքով են հեռանում «Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Լիլիթ Գալստյանը Զոյա Թադևոսյանի գրառման առնչությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել դատախազություն Ամուսինս հիվանդանոցում է, ոչինչ չենք վերցրել, ոչ ոքի պետք չենք, չգիտենք ինչ անել. արցախցի «Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում. Տեսանյութ Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին

Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն Այվազյան

 «Մեզանում ակտիվացել են որոշ նատօյամետ շրջանակներ, որոնք, ելնելով իբր գործնապաշտ (պրագմատիկ) նկատառումներից, Արցախի հայությանն առաջարկում են կտրուկ իջեցնել իր սուբյեկտայնության մակարդակը հօգուտ Ադրբեջանի՝ ըստ էության, հոժարակամ կրկնօրինակելով անվերջ զիջումների դիմելու փաշինյանական կործանարար ուղին։ Ըստ նրանց, Արցախը, մասնավորապես,

1. պետք է հրաժարվի ոչ միայն իր անկախությունից, այլև որևէ հստակ կարգավիճակի պահանջից,

2.Պաշտպանության բանակն այլևս «բանակ» չկոչի, անվանապես նրա կարգավիճակը նույնպես իջեցնի և այն համապատասխան «բարեփոխումների» ենթարկի՝ միանգամայն կանխատեսելի ծանր հետևանքներով հանդերձ։

Բնականաբար, այս զիջումներն Արցախին որևԷ բան չեն տալու, բացի ժողովրդի ոգին վերջնականապես կոտրելուց և Բաքվի հայասպանական քաղաքականությանը լրացուցիչ խաղաքարտեր ու լծակներ շնորհելուց։ Եվ այս ամենն ասվում է այն պայմաններում, երբ Բաքուն լսել չի ցանկանում Արցախի որևէ տեսակի կարգավիճակի մասին ու անթաքույց ծրագրում է հայոց ցեղասպանություն։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՆՈՐ ԶԻՋՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ։ Իսկ իրականում այդ «առաջարկությունները» բոլորովին նորություն չեն. ԱՄՆ-ն ՀՀ-ից և Արցախից միշտ է պահանջել հենց այդպիսի աղետաբեր զիջումներ կատարել։ Տրամաբանությունը հետևյալն է՝ «կապրեք, թե կմեռնեք, մեզ չի հետաքրքրում, բայց մեր ուզածով պետք է շարժվեք»։ Դրանում համոզվելու համար բավական կլինի ստորև ծանոթանալ իմ՝ 2021 թ. հուլիսի 6-ի գրառման մեջ ներկայացված փաստերին. «1999 թ. Չիկագոյի համալսարանի պրոֆ. (ծագումով հայ) Ռոնալդ Սյունին և Սթենֆորդի համալսարանի պրոֆ. Դեյվիդ Լեյթինը Ղարաբաղյան հակամարտության մասին մի ընդարձակ հոդված հրապարակեցին ամերիկյան “Middle East Policy” հեղինակավոր միջազգայնագիտական հանդեսում (Volume VII, October 1999 Number 1)։ Հոդվածում նրանք առաջարկում էին հակամարտության 13-կետանոց «կարգավորման ծրագիր», որի գլխավոր դրույթներն էին, համառոտաբար՝

• Ղարաբաղը պետք է դե յուրե մնա Ադրբեջանի կազմում (Սյունին ու Լեյթինն Արցախ անունը երբեք չեն օգտագործում)։

• Ղարաբաղի կառավարական գլխավոր շենքի վրա պետք է ծածանվի Ադրբեջանի դրոշը։

• Ղարաբաղում պետք է նշանակվի Ադրբեջանի ներկայացուցիչ, ով պետք է հաստատվի Ղարաբաղի խորհրդարանի կողմից։

• Ղարաբաղը միջազգային ներկայացուցչություններ չի ունենա, նրան ՄԱԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում կներկայացնի Ադրբեջանը։

• Ղարաբաղի քաղաքացիները համամասնորեն ներկայացված կլինեն Բաքվի խորհրդարանում և կստանան «ամբողջական ինքնակառավարում»։

• Ղարաբաղի խորհրդարանում հայերն ու Ղարաբաղ վերադարձած ադրբեջանցիները ևս ներկայացված կլինեն քանակական համամասնության սկզբունքով։

• Ղարաբաղում բանակի փոխարեն կստեղծվեն «ոստիկանական ուժեր»։ (“A police force would be established by the Karabakh authorities for use within Karabakh.”)։

• Անվտանգությունը կապահովեն ժամանակավորապես Ղարաբաղ մտցված միջազգային բազմազգ խաղաղապահ ուժերը, որոնք տարիներ անց դուրս են բերվելու։

• Շուշին կդառնա կիսով չափ հայերով, կիսով չափ ադրբեջանցիներով բնակեցված քաղաք։

• Հայաստանից հեռացած ադրբեջանցիները կստանան, ցանկության դեպքում, իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունք, իսկ Ադրբեջանից հեռացած հայերն այդ նույն իրավունքից զրկվելու են։ Նրանք կարող են միայն վերատիրանալ իրենց գույքին և ունեցվածքին ու փոխհատուցում ստանալ։ Մնացածը դատարկ խոսակցություն է՝ բլա-բլա-բլա...

Կարծում եմ, ամերիկացի իսթեբլիշմենթային զույգ հեղինակների այս կետերը բավարար են հասկանալու համար, որ 2020թ. Հայաստանի դեմ իրագործված թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքները զուտ «ռուս-թուրքական» ծրագիր չեն, ինչպես այժմ շատերն են փորձում ներկայացնել։ Հայաստանի դեմ գործել է շատ ավելի լայն ճակատ։ Ստորև Սյունիի և Լեյթինի հոդվածից քաղվածաբար, անգլերեն բնագրով դնում եմ այդ կետերն ամբողջությամբ։ Նախապես զգուշացնեմ, որ սրտխառնոց առաջացնող նյութ է, ինչպես և ամբողջ հոդվածը»։

Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan