«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների ատեստացիա». Ոսկան Սարգսյան

«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցկացվում, ոստիկանությունում և ՀՀ զինված ուժերում առաջիկայում ատեստավորում կանցկացվի։ Ես՝ որպես Հայաստանի 3 միլիոն վարչապետերից մեկը, պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի, նախարարների, փոխնախարարների, վարչությունների պետերի և այլ պաշտոնյաների ատեստավորում անցկացնել, ատեստավորման հանձնաժողովը ձևավորել իշխանության, ընդդիմության, ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ, ատեստավորման գործընթացը լրատվամիջոցների համար դարձնել թափանցիկ։ Այդ դեպքում պարզ կդառնա, թե Նիկոլ Փաշինյանը որքա՞նով է ըմբռնում վարչապետությունից, Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժեր, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահություն, Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկա, Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ ղեկավարելուց։
2022 թվականին կառավարությունը բարձր ռոճիկներից զատ, պետբյուջեից 600 միլիոն դրամ պարգևավաճարներ է ստացել։ Ինչ նվաճումների համար է պարգևավճարներ ստացել, ի՞նչ է արել կառավարությունը՝ Հայաստանի տարածքներն ազատագրե՞լ է ադրբեջանական զինուժից, Բաքվից հայ գերիներից ետ է բերե՞լ, Հայաստանում ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն է սկսել, թե՞ Գյումրիի չոր նավահանգստում միլիարդավոր դոլարների ներդրում է եղել»:
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից