Եվ եթե 1 տարի շարունակ ազգային լրատուներս ամեն օր հիշեցնեինք Ապարանի եղերական սպանդի մասին, միգուցե Տավուշում այս դեպքը չլիներ. Տեսանյութ
ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԸ ՄԵԿ ԵՆ
• «Քաղաքականությամբ չզբաղվողների», այսինքն՝ ազգային հարցերի հանդեպ անտարբեր մարդկանց գիտակցությանը պետք է հասցնենք, որ Հայաստանի ու հայության պարագայում ազգային և սոցիալական-ընկերային օրակարգերը ոչ թե հակասում են իրար, այլ միահյուսված են։ Այն, որ պաշտոնյան օրը ցերեկով անչափահաս մարդու է ծեծում սպասարկման ոլորտից, իսկ կողքը վիզը ծուռ կանգնած մարդը վախենում է միջամտել, հետևանք է նրա, որ երկրում հաստատված է դե-ֆակտո թուրքական դրածո իշխանություն, դրա համար՝ պաշտոնյան էլ իրեն բեկի ու աղալարի պես է պահում «ռայա» երեխայի հանդեպ։ Սա դասական օսմանյան պատկեր է։
• Չի կարող Հայաստանի ազգային ճակատագիրն աղբակույտ հիշեցնել, բայց զուգահեռաբար սոցիալական կյանքը ծլի-ծաղկի, օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն, ծառեր տնկվեն և հարկային բարվոքումներ արվեն։
• Չկա հայկակա՛ն արդարություն Հայաստանի և իր թշնամիների միջև հարաբերություններում, չի լինելու արդարություն Հայաստանի ներսում և ոչ մեկի համար։ Ազգային և սոցիալական օրակարգերի միաձուլմանն այլընտրանք չկա։
• Եվ եթե 1 տարի շարունակ ազգային լրատուներս ամեն օր հիշեցնեինք Ապարանի եղերական սպանդի մասին, միգուցե Տավուշում այս դեպքը չլիներ…
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից