Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության այլ տեսակները. Օվերչուկ
![Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության այլ տեսակները. Օվերչուկ](/timthumb.php?src=/disc/31-05-23/0ddf82b54c7401d4f683149a5b332d92.jpg&w=450)
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին։
Նա մանրամասներ է հայտնել սպասվող հանդիպումից՝ նշելով, որ քննարկվելիք հարցերը վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասներին: Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում։
Օվերչուկի խոսքերով, կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին․ «Նաև Հայաստանն է Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ շարժվելու ու ապաշրջափակման հնարավորություն ստանում, նաև՝ կարելի է դուրս գալ Իրան»,-ասել է Օվերչուկը:
Աղբյուր՝ 24news.am