Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք
29
Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում Հետհաշվարկը սկսված է Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը իրավաբանական ուժ չունի. Ղամբարյան ՌԴ դեսպանությունը դիմել է Ղարաբաղից բռնի տեղահանված իր քաղաքացիներին Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց սարսափելի թշնամի է. Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Երևանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ Ես գնում եմ՝ ընդամենը երկու գիրք տանելով՝ Աստվածաշունչն ու Արցախի Հանրապետության ատլասը... Արցախը լուծարելու հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է Պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել «Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին «Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների». Հայկ Մարության. Տեսանյութ Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, բռնության կոչեր հայ կանանց նկատմամբ ադրբեջանական տիրույթում Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա «Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ «Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան». Պեսկով Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5 տարեկան տղան մահացել է

«Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան». ինչու Անդրանիկ Քոչարյանը սկսեց նեղել ՆԳ նախարարին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ամեն տարի նույն երգն էր երգում, թե չպետք է լինեն արտոնյալներ՝ բոլոր պաշտոնյաները պիտի ներկայանան ԱԺ եւ հաշվետվություն ներկայացնեն․ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, բացակայում էին, սակայն այժմ իր կաբինետում քիչ չեն արտոնյալները։

Դիցուք, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով Փաշինյանի համերկրացին է, երեկ ԱԺ եկավ գաղտնի մուտքով, որ չընկնի լրագրողների ճանկը, իսկ հանձնաժողովում էլ, կարելի է ասել, դիտորդի դերում էր: Ոլորտի հաշվետվությունը ՆԳՆ աշխատակազմի քարտուղար Ֆիդանյանը ներկայացրեց։ Թեեւ հետո ստիպված էր պատասխանել որոշ հարցերի, սակայն խիստ լակոնիկ։

Գաղտնիք չէ, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանը հավակնում է Ղազարյանի պաշտոնին, եւ Խաչատրյանի հետ մտերիմ Անդրանիկ Քոչարյանը երեկ սկսեց նեղել Ղազարյանին, թե ինչպես է ստացվում, որ նախկիններից շատերը Մոսկվայում են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն խնջույքների են մասնակցում, «լայվ» մտնում, իսկ ՀՀ իրավապահները չեն կարողանում նրանց տուն վերադարձնել։ Նկատի ուներ Գեւորգ Կոստանյանին, Միհրան Պողոսյանին։

Քոչարյանը պնդեց, որ նախարարը պատասխանի հարցին, Ղազարյանը կարճ կտրեց՝ ասելով, որ զրուցել է ՌԴ պաշտոնակցի տեղակալի հետ, գործընթաց է տարվում, շուտով արդյունքներ կլինեն։ Քննարկման ընթացքում պարզվեց նաեւ, որ Քոչարյանը հատուկ լիազորություններ է ստանձնել` ստուգում է պարեկների աշխատանքը։

Նա պատմեց, որ ՔՊ-ականներով` մեծ արագությամբ սլացել են Երեւանով, պարեկների 5 բրիգադ իրենց չի կանգնեցրել, 6-րդն է միայն կանգնեցրել։ Գեղամ Մանուկյանը կատակեց. «Պարոն Քոչարյան, սենց գնա՝ «պլան» եք բաժանելու՝ ոստիկանության աշխատանքը ստուգելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan