Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
5
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Պատերազմ Արցախում
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել են Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Խայտառակ վիճակ. սա է Նիկոլ Փաշինյանի խոստացած սենսացիան

Կանխատեսվել է 520-560 մլն խորանարդ ծավալով ջրի կուտակում ջրամբարներում, սակայն մայիսի կեսերի դրությամբ, ըստ Ջրային կոմիտեի նախագահի, կուտակված ջրի ծավալը կազմել է շուրջ 363 մլն խմ։ Շատ ավելի քիչ, քան նախորդ տարի էր։

250 մլն խորանարդի պակաս կա։

Պակասը պատրաստվում են լրացնել նաև Սևանի հաշվին։ Չեն կարողացել ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել, հույսը դրել են Սևանի վրա։

Տարիներ շարունակ միայն նոր ջրամբարների կառուցումից են խոսում, իսկ առաջընթաց չկա։ Զարմանալի չէ, որ ջրամբարներում կուտակվող ջրի ծավալներն էլ նվազում են։

Այս տարի Սևանից հավելյալ 70 մլն խորանարդ մետր ջուր են ուզում վերցնել, երբ առանց այդ էլ լճի մակարդակը հասցրել են կատաստրոֆիկ իջեցնել։ Ապրիլ-մայիսի առատ տեղումներից հետո, ճիշտ է, Սևանի մակարդակը մի փոքր բարձրացել է, բայց շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր։

Մայիսի կեսերին անցած տարվա մայիսի համեմատ՝ լճի մակարդակը գրեթե 17 սանտիմետրով ցածր է։

Անցած տարվա մայիսին էլ նախորդ տարվա մայիսի համեմատ էր 20 սանտիմետրով ցածր։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել միայն վերջին երկու տարիներին։ Լճի մակարդակը շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր, ավելի ցածր, քան 2020թ., նույնիսկ դրանից առաջ։

Սևանի մակարդակը, բարձրանալու փոխարեն, վերջին տարիներին իջնում է։

Մինչդեռ, հիշո՞ւմ եք, թե խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Սևանի մակարդակի հետ կապված։ Եթե չեք հիշում, արժե, որ մեկ անգամ էլ հիշեք։

«Մեզ սպասվում է առաջիկայում, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։

Ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ էլ անձրև էր եկել, անձրև և ձյուն Հայաստանի Հանրապետությունում, տիկնայք և պարոնայք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ, փաստորեն, 60 տարի է եղել։

Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է։ Ընդ որում, ուզում եմ ձեզ հետևյալն ասել, որ վերջին տարիներին, օրինակ՝ 2020 թվականին, 22,8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել։ Որովհետև Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզանից ոչ ոք միլիոնատեր չի դարձել. եթե դուք էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի 1 սմ ջուրը 1 մլն դոլար է, որովհետև, երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում։

Քանի որ էլեկտրաէներգիայի մասին խոսացինք, 2018 թվականից ի վեր ջրային համակարգում 30 մլն կՎտժամ էներգիա է խնայվել։ Իսկ ոռոգման ջրի համակարգում կորուստների մակարդակն իջել է 5 տոկոսով: 3 տարվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է դա, ինչ ծավալ է:

Եվ դրա արդյունքում, այո, մենք այս տարի ունենալու ենք վերջին 60 տարվա համար Սևանի ամենաբարձր մակարդակը»,-2021թ. մայիսին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Նրա այս հայտարարությունից հետո ոչ միայն խոստացված «մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը» չեղավ, այլև ունենք այն, որ այսօր Սևանի մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան անցած տարի էր, ավելի ցածր, քան դրանից առաջ։ Պարզ է, Նիկոլ Փաշինյանն այլևս ջրային ռեսուրսների կառավարման որակից, վերջին 60 տարում Սևանի ամենաբարձր մակարդակն ունենալուց չի խոսում։ Հիմա Սևանի մակարդակը շատ ավելի ցածր է, քան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը՝ իր ոճի մեջ, նման բարձրագոչ հայտարարություններ էր անում։

Ջրամբարները կիսադատարկ են, ու դա արդարացնում են սակավաջրությամբ։ Թեև թվում է, թե տարին ամենևին էլ սակավաջրային չէր։ Տեղումների պակաս կարծես չի եղել։ Հատկապես գարնանը։ Բայց դա էլ, պարզվում է, չի նպաստել, որպեսզի ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակեն։

Ջրամբարներում բավարար քանակությամբ ջուր չկա՝ հույսը կրկին Սևանի վրա է։

Թե ինչ է Սևանի համար լրացուցիչ 70 մլն խորանարդ մետր ջրի բացթողումը, դժվար չէ պատկերացնել։ Դա նշանակում է, որ լճի մակարդակը շատ ավելի կիջնի, քան իջել է։ Ու դա իր հետ նոր խնդիրներ կստեղծի Սևանի համար։ Չնայած, առանց դրա էլ, Սևանը քիչ խնդիրներ չունի։ Լիճը վերջին տարիներին ծաղկում է, ու դրա գլխավոր պատճառներից մեկն էլ չափից շատ ջրի բացթողումն է կամ պակաս լցվածությունը։

Անցած տարի Սևանից 5 միլիոնով պակաս ջուր վերցրեցին, բայց դրանից առաջ «պլանը» լիուլի գերակատարեցին. նախատեսված 170 միլիոնի փոխարեն՝ վերցրեցին 226 մլն խորանարդ մետր ջուր։

Լճի մակարդակն իջնելու հիմնական պատճառներից մեկն ավել ջուր բաց թողնելն է։ Չնայած վերջերս փորձում են նույնիսկ այսպիսի պարզ ճշմարտությունները մանիպուլյացնել. հայտարարում են, թե Սևանի մակարդակի իջեցումն այնքան էլ կապ չունի ջրառի հետ։

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը Սևանի մակարդակի սենսացիոն բարձրացման մասին էր խոսում, դա փորձում էր կապել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ։ Իբր նախկինում ջուրը վատ էին կառավարում, հիմա կառավարման որակը բարձրացել է, ոչ միայն ջուրը, այլև միլիոնավոր կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա են խնայում։

Այնինչ՝ սպասվում է, որ տարեվերջին ջրային համակարգը ստիպված է լինելու հաշվել լրացուցիչ ծախսված էլեկտրաէներգիայի կորուստները։

«Մենք պետք է այսօրվանից փաստենք, որ տարեվերջին ունենալու ենք լրացուցիչ կիլովատտ ժամի էլեկտրաէներգիայի ծախս»,-համակարգի առկա վիճակն Ազգային ժողովում ներկայացնելիս՝ օրերս հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահը։

Խնդիրն այն է, որ ջրի պակասի մի մասն էլ ստիպված են լրացնել մեխանիկական պոմպակայանների միջոցով հավելյալ ջուր մղելով, որը լրացուցիչ սպասարկում ու ծախս է պահանջում։ Չնայած դեռ հարց է, թե դա էլ ինչքանով կկարողանան իրականացնել։ Ու եթե չհաջողեցին, Սևանից ակնկալվող հավելյալ 70 միլիոն խորանարդն էլի կարող է ավելանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan