Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ
29
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Երեկ ուշ երեկոյան Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Ո՞վ է առաջնորդը Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում Հետհաշվարկը սկսված է Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը իրավաբանական ուժ չունի. Ղամբարյան ՌԴ դեսպանությունը դիմել է Ղարաբաղից բռնի տեղահանված իր քաղաքացիներին Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց սարսափելի թշնամի է. Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Երևանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ Ես գնում եմ՝ ընդամենը երկու գիրք տանելով՝ Աստվածաշունչն ու Արցախի Հանրապետության ատլասը... Արցախը լուծարելու հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է Պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել «Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին «Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների». Հայկ Մարության. Տեսանյութ Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, բռնության կոչեր հայ կանանց նկատմամբ ադրբեջանական տիրույթում Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք

Այս դժվարին պահին Արցախի ժողովրդին միայնակ մի թողեք. եղեք մեր կողքին, վաղն ուշ է լինելու. Արցախի ԱԺ նախագահը դիմում է հայությանը

Ադրբեջանի նախագահը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ։ Այցելելով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Բերձոր քաղաք՝ նա հայտարարել է, որ արցախահայությունն այլընտրանք չունի, պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին, Արցախի նախագահը հրաժարական տա, իսկ Արցախի ԱԺ-ն լուծարվի։

«Կամ նրանք վզները կախ կգան մեզ հետ խոսելու, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։ Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Իմ խոսքը վերջնական է, և բոլորը դա գիտեն՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Եթե ես ասում եմ, որ համաներումը կարող է լինել տարբերակներից մեկը, նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը…»,-ասել է Ալիևը։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը, նախ նշեց, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության մթնոլորտում, մինչդեռ Ադրբեջանի նախագահն իր ամեն հայտարարությամբ հեռացնում է այդ մթնոլորտի ձևավորման հնարավորությունից։

«2020 թվականի եռակողմ հայտարարությամբ մեր հայրենիքի մեծ մասը նվեր ստանալու փաստը բացել է Ադրբեջանի նախագահի զավթողական ախորժակը։ Միջազգային բոլոր չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան ստեղծված ու կայացած Արցախի պետական ինստիտուտների լուծարման մասին հայտարարությունը ոչ միայն ոտնձգություն է նույն չափանիշների ու սկզբունքների հանդեպ, այլ այն վկայություն է Արցախն Ադրբեջանին բռնակցելու՝ Ադրբեջանի նախագահի նկրտումների մասին։

Տարածաշրջանում ձևական խաղաղության ճանապարհը վտանգված է։ Վտանգված է նաև իրենից վտանգ չներկայացնող Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի իրավունքը։ Աշխարհի ցինիկ լռության պայմաններում ժողովրդավարական Արցախը պայքարում է»,- նշեց Արթուր Թովմասյանը։

Արցախի ԱԺ նախագահը նաև կոչով դիմեց Հայաստանի և սփյուռքի հայությանը, ընդգծելով.

«ՀՀ և սփյուռքի սիրելի հայրենակիցներ, այս դժվարին պահին Արցախի ժողովրդին միայնակ մի թողեք, հայի այս տեսակը հաստատակամ է՝ չի շեղվել ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Ձեզ հետ միասին մենք շատ թանկ գին ենք վճարել Արցախի անկախության համար, այս ճակատագրական պահին մեծ ճիգերի շնորհիվ առայժմ հաջողվում է պահպանել մեր պատմությունն անարժան ձևով չփակելու հնարավորությունը, պարզապես եղեք մեր կողքին, վաղն ուշ է լինելու»,- եզրափակեց Արթուր Թովմասյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan