Արամ Զավենի Սարգսյան, քեզ չի սազում, գոնե լռիր, եղբայր

Քաղաքական բոլոր ուժերը պաարտավոր են հրապարակային հստակ պատատխանել հասարակությանը հուզող հետեւալ հարցին.
Համաձա՞ն են Նիկոլ Փաշինյանի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության հետ,թե՞՝ դատապարտում են այն ու պահանջում Փաշինյանի հրաժարականը։
Սա հստակ ջրբաժան է։
Այո՞,թե՞՝ ոչ։
Կարճ եւ կոնկրետ։
***
Կարիք չկա ինձ պատասխանելու ։
Պատասխանեք Նիկոլին.համաձա՞յն եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում,թե՞՝ դատապարտում եք Նիկոլի հանցավոր քայլերը։
Թե չէ ով ինչքա՞ն կա,կամ ինչքա՞ն չկա ՝ կորոշի պատմությունն ու սերունդները։
ՀՀԿ-ն ու Շարմազանովը լավն են կամ վատը՝ հեչ էական չէ հիմա։
Թեկուզ ես ամենավատ ու ոչ արդյունավետ քաղաքական գործիչն եմ,դա արդարացնու՞մ է ոմանց համաձայնությունը Արցախն Ադդբեջանի կազմում տեսնելու։
Իհարկե՝ ոչ։
Ռուբիկոնը գծված է.մի ափում Նիկոլն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով,մյուս կողմում՝ նրան դատապարտողներն ու Արցախի ինքնորոշման համար պայքարողները։
Դուք ու՞ր եք,որտե՞ղ եք,դա ասեք։
Հ.Գ.Անձնական վեճ չկա։
Կա գաղափարական ու սկզբունքային վեճ Արցախն ադրբեջանական համարող Նիկոլի ու նրա դեմ պայքարողների միջեւ։
Երրորդ ուղի չկա։
Կողմնորոշվեք…
***
Երբ Նիկոլի Արցախն Ադրբեջանի կազմում հանցավոր հայտարարությունը փորձում են արդարացնել ՔՊ-ն ու նրա հաճախորդները՝ սպասելի է։
Բայց տարօրինակ է, երբ այդ հանցավոր ու հակազգային հայտարարությունը չի դատապարտում Սպարապետի եղբայր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Արամ Զավենի Սարգսյան…
Սպարապետ Վազգենն Արցախի հայկական լինելու, Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու համար է պայքարել, ոչ թե անվտանգային ու ինչ-որ իրավունքների համար։
Քեզ չի սազում, գոնե լռիր, եղբայր։
Նիկոլին կարող է պաշտպանել ՔՊ-ն, նրա հաճախորդները, բայց ոչ դու՝ Սպարապետի եղբայրը։
Կամ Սպարապետի հետ ես ու պայքարում ես Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար,կամ դառնում ես Նիկոլի սպասավորը՝ արդարացնելով նրան։
Ընտրությունը ՝ քոնն է։
Նիկոլը կստորագրի՞, թե՞՝ ոչ արդեն երկրորդական է։
Նա հրապարակային ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։
Հայաստանը լինելու է անկախ, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Փաշինյանը հեռացվելու է, իսկ նրա հաճախորդները ամոթից «գետինն են մտնելու»։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից