Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
![Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ](/timthumb.php?src=/disc/29-05-23/cdbba0746d235736f5dd40798477cc66.jpg&w=450)
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ են հասցրել 276 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։