Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան
13
Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մոսկվայում Ալիևին անվանել են «օբիժեննիկ» և «պի***ռաս» Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել Բա էն 550 մլն դրամը կամ 1 մլն 300 հազար դոլարն ինչի՞ վրա եք ՄՍԽԵԼ (տեսանյութ) Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Կալիֆորնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք Ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ժամանակ 13 մարդ է անհետ կորել ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև (տեսանյութ) Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան Նիկոլ Փաշինյանին անգամ սեփական թիմում չեն հարգում. Էլեոնորա Մանանդյան Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու․ Արթուր Խաչիկյան Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող Նախկին պատգամավորի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել Հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն Նոր «Մասկի շոուներ» կլինեն Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան Նիկոլ Փաշինյանն ամեն օր մոտեցնում է պատերազմը․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ–ում 27-ամյա կալանավորին գտել են կախված Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում․ «Կարճ ասած»

Ո՞վ ամենաշատը խայտառակվեց Մոսկվայում․ «Կարճ ասած». Տեսանյութ

Ո՞վ ամենաշատը խայտառակվեց Մոսկվայում․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ո՞վ ամենաշատը խայտառակվեց Մոսկվայում․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցան հանդիպումներ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ Ով ինչ հասկացավ էդ հանդիպումից, ինքը գիտի․ մի մասն ասում է (իշխանությանն ամեն ինչում աջակցողների մասին է խոսքը)՝ տեսա՞ք Նիկոլը ինչ դուխ արեց բանավեճի մեջ մտավ, մի մասը ամաչում է բանավեճի խայտառակ բնույթից, մեծ մասը դժգոհ էր, որ ևս մեկ անգամ, արդեն այլ երկրների ղեկավարների ներկայությամբ, ազատ, ինքնիշխան Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Կային նաև մարդիկ, որոնք ամաչում էին, որ Փաշինյանը հերթական անգամ պախարակեց ռուսաց լեզուն։ Ի դեպ, սա բոլորովին մակերեսային հարց չէ․ եթե պետություն ես ներկայացնում ու փայլուն չես տիրապետում այն լեզվին, որով խոսում ես, բարի եղիր, խոսիր քո լեզվով, թարգմանչով․ որովհետև էդ սեղանի շուրջ նստած բոլոր ղեկավարների լեզվամտածողությունն է ռուսերեն, ու դու ծաղրի առարկա ես դառնում․ էլ չեմ ասում, որ քո հանձնումների, բանակցություններում պարտվելու պատճառներից կարող է լինել հենց լեզուն չիմանալը․ դու ընտրում ես պարզ բառեր ու նախադասություններ և լավ չես հասկանում, երբ հետդ բանակցողը կազմում է բարդ ստորադասական նախադասություն, այն էլ՝ երկբաղադրիչ։

Նախ ԵՏՄ նիստի մասին․ առաջին անգամ մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը՝ որպես հրավիրյալ։ Երեկվանից ասում են՝ Ռուսաստանը բերում է Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնի։ Տնտեսական գոտի է, տնտեսական շահեր ունեն՝ բերում են․ բայց՝ ԵՏՄ ոչ անդամ որևէ երկիր էդ նիստին մասնակցելու հնարավորություն ունի միայն բոլոր կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը ինչ՞ է համաձայնել, որ Ադրբեջանը մանակցի։ Սահմանները իբր արդեն բացել ես, գերիներիդ բերել ես, պատերազմի հետևանքները վերացրել ես, հիմա էլ մտնում ես նույն տնտեսական տարա՞ծք։ Այս շտապողականությունը առնվազն անհասկանալի է։ Էդ կառույցում փաստացի էս պահի դրությամբ Հայաստանը մեկ դաշնակից ունի՝ Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը առնվազն էնտեղ ունի Ղազասխստան, Բելառուս, Ռուսաստան։

Ինչի՞ Նիկոլ Փաշինյանը դեմ չի եղել Ադրբեջանի մասնակցությանը։ Իսկ դուք գո՞հ եք Հայաստանի ներկայացուցչի պահվածքից։ Ալիևը հայտարարում է, որ քանի որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուրեմն խաղաղության պայմանագիրն ավելի հեշտ կստանան․ որովհետև, ասում է, մեր խնդիրն այն էր, որ այս հարցի շուրջ համաձայնություն չկար։ Ես մտածում էի, որ Նիկոլը, ինչպես Հայաստանում է ասում, նույնը կկրկներ Մոսկվայում, կասեր ոչ, Իլհամ Հեյդարովիչ, Արցախը ես չեմ ճանաչել Ադրբեջանի մաս, ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանից հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, ես ուղղակի հանձնում եմ․ բայց այդպես չասաց․ որովհետև էդ սեղանի շուրջ նստածներից առնվազն երկուսը՝ Ալիևն ու Պուտինը, տասնյակ տարիներ բանակցությունների են մասնակցել ու Նիկոլից հազար անգամ ավելի լավ գիտեն ինչ է տեղի ունեցել, ում ժամանակ ոնց է եղել։

Պուտինն ինքն էլ է ասում՝ դե որ ճանաչում ես Ադրբեջանի մաս, ուրեմն ավելի հեշտ լուծելու են մյուս հարցերը, բայց իմացիր, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել, նաև Լաչինի միջանցքի մասով, ինչ կարծիք ունեինք, դա մնում է, եթե տեսակետ է փոխվել, ապա դա Հայաստանի տեսակետն է։ Ուղիղ նշվում է, որ պատասխանատուն դու ես, Նիկոլ Փաշինյան, դու ես հանձնում։ Ու էսքանից հետո, Ղարաբաղը որպես Ադրբեջան ճանաչելուց հետո երբ Նիկոլը խոսում է Լաչինի միջանցքը փակելու մասին, ստանում է պատասխան Ալիևի կողմից՝ դու Ղարաբաղն ինձ ես տվել, ես էլ իմ տարածքում անցակետ եմ դրել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ևս երեկ ելույթ է ունենում ու նախագահական ընտրություններում իրենց մրցակցին սաստում է, թե՝ ինչի՞ ես տրանսպորտային միջանցքի մասին խոսելիս Ադրբեջանը շրջանցում, Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմ, արդեն Զանգեզուրի միջանցք ենք բացում։ Մոսկվայում կատարվեց հետևյալը․ Նիկոլը արդեն որերորդ անգամ Ղարաբաղը տալու պատրաստակամություն հայտնեց ու չեմ ու չում արեց ընդամենը Զանգեզուրի միջանցք բառակապակության շուրջ։ Ու ստացվեց այնպես, որ ինչ ուզում են՝ բացելու են․ ուղղակի խնդիրը տերմինաբանությունն է․ ինչ որ պայմանավորվել են, կբացեն, դրա անունը Նիկոլը կդնի հայկական միջանցք, Ադրբեջանը դա կձևակերպի Զանգեզուրի մջանցք։ Կանեն նույն բանը, բայց էստեղ ժողովրդին Նիկոլը կհանգստացնի, թե՝ տեսեք, ժողովուրդ, ես միջանցք չտվեցի։ Շեշտեմ, որ ո՛չ ԵՏՄ նիստում, ո՛չ հետագա հանդիպումների ժամանակ գերիների թեմայի մասին ոչ մի բառ չի ասվում, Հայաստանից 150 քառակուսի կիլոմետր օկուպացնելու մասին ևս ոչինչ չի ասում։

Օկուպացնելու հետ էլ են հաշտվել, մոռացության տվել, իսկ գերիների մասին էլ արդեն վաղուց ասել են՝ գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։ Ամենացավալին, նվաստացուցիչը, սարսափելին այն էր, որ Նիկոլը Ալիևից իր ասելով՝ կադաստրի թուղթ էր խնդրում։ Սրանք էնպիսի խնդիր սարքեցին Հայաստանի գլխին, որ ժողովուրդն արդեն Արցախի մասին չի էլ մտածում ու սրտատրոփ սպասում է, որ Ալիևը մեր սահմանները գծի ու մի հատ էլ նոտարով վավերացված տեղեկանք տա, որ առեք գնացեք ապրեք էդ տարածքում։ Մենք՝ մի քանի հազար տարվա երկիր ու ժողովուրդ, Ադրբեջանը ընդամենը երեկ առաջացված կասկածելի ինչ-որ քոչվոր միավոր, ու իրենք պետք է մեր ինքնիշխանությունը ու մեր Հայրենիքը մերը ճանաչե՞ն, էս ու՞ր հասցրեցիք մեզ բոլորից, ձեր ծառայամիտ ու գավառական մտածողությամբ։ Միջազգայնորեն ճանաչված անկախ Հայաստան պետության ղեկավարը Հայաստանը ճանաչելու խնդիր է բարձրացնում։

Վրաստանը կորցրել է Հարավային Օսիան, Աբխազիան, բայց չի համակերպվում, ասում է՝ չեմ հաշտվում այդ կորստի հետ, հետ եմ բերելու, Հյուսիսային Կիպրոսի վրա թուրքական իշխանությունը չի ճանաչվել, Ուկրաինան չի ասում ճանաչում եմ Ռուսաստանի իշխանությունը Դոմբասի վրա, Բախմուտի վրա, բայց Հայաստանը խելոք-խելոք ճանաչում է Ադրբեջանի իշխանությունը պատմականորեն և փաստացի հայկական Արցախի վրա, ընդ որում, շեշտեմ, այն տարածքների վրա, որտեղ պատերազմ չի էլ գնում, ավերակված չէ, հայերն էլ ապրում են իրենց տներում, հայկական անձնագրերով։ Լիքը պետություններ ունեն իրար հետ տարածքային վեճ՝ Սիրիան ու Իսրայելը, Հնդկաստանն ու Պակիստանը, Ռուսաստանն ու Ճապոնիան ու ոչ մեկը չի մտածում կադաստրի տեղեկանքի մասին, որովհետև եթե դրանցից մեկի մտքով անցնի տենց միտք ասել, բոլորը կխնդան վրան, իսկ իր քաղաքական ուժը, ով առաջադրել է ղեկավարի պոստին, ինքը կհանի ու գիտե՞ք ինչ կանի․․․ Գիտեք։ Բայց մեզ մոտ կարծես նորմալ է, որովհետև ուսապարկեր են հավաքված շուրջը։ Որ ձևաչափով էլ նայում ես, Փաշինյանի խոսքերը տրամաբանությունից դուրս են։ Չլսված բան է պատմության մեջ, Հայաստանն ուղղակի տարածք է նվիրում։ Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցում, թե՝ այսինչ տարածքը, հողը այսինչ թվին վաճառվել է շուկայականից էժան գնով, կոռուպցիա է, չթուլատրելի տարածք են ծախել և այլն, բայց մի քանի հազար քառակուսի կիլոմետր ազատագրած Հայրենիքը, պարզապես հանձնում է, դատախազն անելու բան չունի՞, ազգային անվտանգությունը անելու բան չունի՞, բա էլ ո՞ր դեպքերում է պահվում անվտանգությունը, եթե ոչ Սահմանադրությամբ ամրագրված, օրենքներով, հռչակագրերով ֆիքսված, որ Արցախի երաշխավորն ենք, այդտեղ ապրող ժողովրդի անվտանգության պահապանն ենք։ Կամ էլ, եթե դա չեք պահում, գոնե անուններներդ փոխեք, սարքեք Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայություն․ էդքանն եք հաջողությամբ անում։ Պահում ու պահպանում եք մեկին, որը հայ ժողովրդի ամբողջ նվաճածը ոչ միայն չի պահում, չնայած որ պարտավոր է, այլ ասում է՝ տա-լի-սեմ, գնացեք վայելեք․․․

Ժողովրդին էլ հետն եմ տալիս, ինչ ուզում եք հետն արեք։ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը տևել է շատ կարճ, ընդամենը 20 րոպե․ այսինքն, հիմնականում պայմանավորվել են․ դե եթե Ղարաբաղը հանձնել է, տակը մնում է ճանապարհի բացումը, դա արդեն փոխվարչապետները եկող շաբաթ կքննարկեն․ մնում է քննարկեն ով է սահմանային հսկողությունը անելու, բեռները ոնց են տեղափոխելու, ադրբեջանական երկաթուղով ոնց եք գնալու Ռուսաստան և այլն։ Խոշոր հաշվով, մնում են դետալներ, որից հետո կգնա, կստորագրի, հետո կգա փշրանքները ժողովրդի վրա թանկով ծախելու պրոցեսը։ Կարճ ասած՝ մենք ընկել ենք բառերի հետևից, տերմինների հետևից, Նիկոլի ասածների մեջ կեղծիք ենք գտնում, հրապարակում, բայց զուգահեռ նա հանձնում է։ Կարծես մեր ափսոսը չի գալիս մեր դրախտային երկրի վրա։ Ուղղակի դժվարանում եմ պատկերացնել ինչ կլինի մեր երկրի հետ, մեզ հետ, եթե սա մնա։ Սևակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan