Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա
29
Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում Ժամը 12:00-ի դրությամբ ԱՀ-ից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն Հետհաշվարկը սկսված է Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը իրավաբանական ուժ չունի. Ղամբարյան ՌԴ դեսպանությունը դիմել է Ղարաբաղից բռնի տեղահանված իր քաղաքացիներին Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց սարսափելի թշնամի է. Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Երևանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ Ես գնում եմ՝ ընդամենը երկու գիրք տանելով՝ Աստվածաշունչն ու Արցախի Հանրապետության ատլասը... Արցախը լուծարելու հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է Պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել «Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին «Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների». Հայկ Մարության. Տեսանյութ Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, բռնության կոչեր հայ կանանց նկատմամբ ադրբեջանական տիրույթում Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա «Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ «Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան». Պեսկով Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5 տարեկան տղան մահացել է Կարեն Ջալավյանը (Քյոխ) Գորիսում է «Ասեք, կանենք». Անժելա Էլիբեգովա

Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումը բացասական ազդեցություն է ունենալու մի շարք այլ ընկերությունների վրա, երկաթուղին կմատնվի պարապուրդի

Սոթքի ոսկու հանքի գործարկումը Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ուղղություն է։ Մինչև 44 -օրյա պատերազմը՝ միայն Սոթքի հանքավայրն ապահովում էր Հայաստանի արտահանման 4 տոկոսն ու պետական բյուջե էր վճարում 21 մլրդ. դրամի հարկ։ Այնտեղ աշխատում էր նաև շուրջ 1600- 1800 աշխատակից, ընդ որում՝ այդ տարածաշրջանում այլ աշխատատեղ, գյուղատնտեսականից բացի ուղղակի չկա»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 14-ին երեկոյան Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքները դադարեցվել էին ու բաց հանքի աշխատակիցներին ուղարկվել հարկադիր վճարովի պարապուրդի։ Հանքավայրի տնօրինությունը տեղեկացրել էր, որ նախատեսված ժամկետի ավարտից հետո, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ՝ հստակեցնելու հանքավայրի ճակատագիրը, սակայն մինչ այսօր պաշտոնական որևէ տեղեկություն չկա։ Փոխարենը, բնակավարից ստացվող լուրերի համաձայն, անվտանգային նկատառումներից ելնելով, Սոթքի բաց հանքավայրը փակվել է և այլևս չի վերագործարկվելու, աշխատելը հանքի տարածքում՝ թշնամու կողմից պարբերաբար հնչող կրակոցների տակ անվտանգ չէ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ափսոսանք է հայտնում՝ կորցնելով Սոթքի հանքավայը, միաժամանակ, վտանգի տակ են հայտնվում դրան կից գործող այլ գործարաններն ու լրացուցիչ ապահովող գործունեություն ծավալող ընկերություններն ու կառույցները. «Այստեղ ուզում եմ նշել, որ Սոթքի գործունեության հիմքի վրա է գործում նաև Արարատի ոսկու կորզման գործարանը։ Այսինքն, եթե Սոթքի գործունեությունը դադարում է, վտանգվում է նաև Արարատի ոսկու գործարանի աշխատանքը։ Չմոռանանք նաև, որ այս գործարանը, նույնպես, հազարավոր աշխատակիցներ ունի, որոնք ևս կանգնում են աշխատատեղերի կորստի խնդրի առջև»։

Բանախոսը նշում է նաև՝ երկաթուղով հանքաքարի արդյունահանումն ու տեղափոխումն ապահովում է երկաթուղային բեռնափոխադրման մոտ 40- 50 տոկոսը.«Ստացվում է, որ եթե այս հանքավայրը չգործի, ապա երկաթուղին պարապուդի կմատնվի։ Այսինքն, Սոթքի հանքավայրի չշահագործման հետևանքով կտուժեն ոչ միայն այս գործարանն ու դրա աշխատակիցները, այլ նաև փոխկապակցված ձեռնարկությունները, գումարած նաև այն ձեռնարկությունները, որոնք սպասարկում են Սոթքի հանքի աշխատանքներին՝ տարբեր ապրանքների կամ սարքերի վերանորոգման կամ մատակարարման հարցերով զբաղվող ընկերությունների տեսքով»։

Ընթացիկ տարվա 3 ամիսների հաշվարկով՝ Սոթքի հանքը վճարել է ընդամենը 700 մլն. դրամի հարկ, անցյալ ամբողջ տարվա ընթացքում՝ մոտ 3 մլրդ. դրամի հարկ, այն պարագայում, երբ մինչ պատերազմը՝2020 թ. հանքավայրը պետական բյուջե է մուտքագրել մոտ 21 մլրդ. դրամ գումար։ Ստացվում է, որ այս տարի հանքավայրն արդեն մոտ 7 անգամ ավելի քիչ գումար է մոտքագրել պետական բյուջե, ասում է տնտեսագետն ու հավելում.«Ըստ էության, հանքավայրը 2020 թ. պատերազմից հետո, անվտանգային նկատառումներից ելնելով, նվազեցրել է իր գործունեության ծավալները, աստիճանաբար հանգեցնելիվ գործունեության իսպառ դադարեցման, որն էլ տեղի ունեցավ ապրլի ամսին։ Եթե հանքավայրի և դրա աշխատակիցների ուղղությամբ պարբերաբար ռազմական ճնշում է կիրառվում և կրակոցներ են արձանագրվում, ապա հանքավայրի ճակատագրի այսօրինակ հանգուցալուծումը, պատերազմից հետո, կարծում եմ, կանխատեսելի պետք է լիներ»,- ամփոփելով զրույցը, ափսոսանք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan