Ադրբեջանից ի՞նչ ես ուզում․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին
![Ադրբեջանից ի՞նչ ես ուզում․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին](/timthumb.php?src=/disc/25-05-23/5ec4371c5c1246d9485f59a9cece92cc.jpg&w=450)
Թուրքիայում շարունակում են արձագանքել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցադրած քարտեզին, որտեղ նա ներկայացնում էր Թուրքիան Չինաստանի հետ կապող և Ադրբեջանը շրջանցող նոր երթուղին, որը կոչում են «թյուրքական ճանապարհ»: Գրում է Ermenihaber.am-ը։
Այս անգամ թեմային նորից արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
«Թյուրքական ճանապարհն անցնում է թյուրքական պետությունների կազմակերպությունով։ Ստեղծեցինք «Թյուրքական պետությունների կազմակերպություն», միավորեցինք ողջ թյուրքական աշխարհը։ Թյուրքական ճանապարհն անցնում է մեր եղբայրների հետ միասին տասնյակ տարիների ջանքով ստեղծված Միջին միջանցքով»,-ասել է նա՝ հերթական անգամ պնդելով, թե «թյուրքական ճանապարհը» անցնում է Շուշիով, Ջաբրայիլով և Զանգեզուրով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։