Վաղը Մոսկվայում եռակողմ հանդիպում է սպասվում

Դիտել նաև
Ծանոթ չեմ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին. Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով
«Ափսոսում ենք». Պեսկով
Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա. Պեսկով
Ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան հույս ունի, որ մայիսի 25-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը, մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ, այս շփումների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, և, իհարկե, մենք կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ, թե որքանո՞վ արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Zham.am