Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Վերափոխել լռողների լռությունը
13
Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանանական մեծաթիվ ուժեր Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց (ուղիղ) Ով է Նիկոլի «հոգևոր» առաջնորդը (տեսանյութ) Հայաստանում հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Պատերազմ Արցախում
Հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով Փարաքար համայնքի նախկին ղեկավարի uպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով. ՔԿ 3 տարի վերակառուցված մանկապարտեզը ամեն տարի էնպես եք շոու անում, կարծես նույն մանկապարտեզը յուրաքանչուր տարի վերակառուցում եք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով ՀՀ-ում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը․ պատգամավոր Փաշինյանն ընտրական տարին սկսեց դատավորներին հրահանգ տալով․ «Կարճ ասած» Աշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ․ «Հետք» Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանին, քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր․ Մելոյան Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին, Մայր աթոռին Դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք․ Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր են հանձնել Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) Վերաքննիչ քրեական դատարանն Արշակ Սրբազանին թողել է կալանքի տակ «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ Երբ կնշվի այս տարի Սուրբ Զատիկը. 2026թ.-ի եկեղեցական տոնացույցը Արշակ սրբազանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Փաշինյանն իր թիմով հանդերձ պետք է հեռանա․ քաղաքացի (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Երկիրը չի կարող առաջնորդվել սմայլիկներով ու հեշթեգներով. Մհեր Մելքոնյան Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Վիրահայոց թեմն աջակցություն է հայտնել Մայր Աթոռին ու նրա Գահակալին Քաղաքական խաղալիք Գևորն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս Վերափոխել լռողների լռությունը

Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Աբրահամյանի որդուց գնած առանձնատան համար․ «Հետք»

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, գրում է «Հետքը»։

Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։ Նիստի սկզբին Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանն ու Սմբատ Մինասյանը միջնորդություն ներկայացրին դատական նիստը հետաձգելու մասին։ Նրանք հայտնեցին, որ դատավորի աշխատակազմի պատճառով չեն կարողացել մինչ օրս ձեռք բերել գործի նյութերը պարունակող լազերային սկավառակները՝ չնայած վճարել են դրանց տրամադրման համար նախատեսված պետական տուրքը։

Մինասյանն ասաց, որ ապրիլի 28-ին վճարել են 14 հազար դրամ տուրք, սակայն այս նիստից 5 օր առաջ՝ մայիսի 11-ին, դատարանը հայտել է, որ վճարումն ամբողջական չի եղել, և ներկայացուցիչներն այսօր վճարել են ևս 1500 դրամ։ Փաստաբանները հայտնեցին, որ դատարանը կարող էր գոնե առաջին վճարված տուրքի չափով տրամադրել նյութեր։ Սմբատ Մինասյանը դժգոհեց նաև, որ նախորդ դատական նիստին էլ դատարանը հարգելի չէր համարել իրենց միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու, պատճենները ստանալու և նիստը հետաձգելու մասին, ինչի հետևանքով նրանք չէին կարողացել միջնորդություններ և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնել։ Դատավոր Կարապետ Բադալյանը նկատեց, որ լազերային սկավառակների ձեռքբերման համար պետական տուրքի վճարի անդորրագիրն այսօրվա ամսաթվով է։

Նա հայտնեց, որ բարեխիղճ չեն գտնվել պատասխանողների ներկայացուցիչները, որ նիստից 30 րոպե առաջ են անդորրագիրը վճարել, և պնդում են, որ դատավորի աշխատակազմն է մեղավոր։ Դատարանը մերժեց միջնորդությունը։ Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց գործում երրորդ անձ ներգրավված գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ Լիլիթ Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մոնումենտի» առանձնատան գնորդն էր։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․ օգոստոսի 1-ը։ Սակայն գործարարի կինը սահմանված ժամկետում չէր վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Լիլիթ Պետրոսյանն այս գործում բարեխիղճ գնորդ է։

Տոնոյանը հայտնեց, որ դատարանն արգելել է Լիլիթ Պետրոսյանին առանձնատան դիմաց վճարումները կատարել և այժմ միջնորդում են հանել այդ արգելքը։ Մեր հարցին, թե ինչու է Լիլիթ Պետրոսյանի շահագրգռվածությունը մեծ, որ վճարումը կատարի այն դեպքում, երբ կա այս դատական գործը, և վերջինիս կողմից վճարումների չկատարելը պայմանագրային պայմանավորվածության խախտում չի համարվի, փաստաբան Կարեն Տոնոյանը նշեց․ «Կա պայմանագիր, որով սահմանված է ժամանակացույց՝ վճարում կատարելու, և Լիլիթ Պետրոսյանը ցանկանում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Նա իր կյանքը փորձում է կառուցել իր պարտավորություններին համահունչ»։ Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգամ Աբրահամյանի հաշիվների վրա արգելանք դրված է, և Լիլիթ Պետրոսյանի կողմից վճարում կատարելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատական ակտի կատարմանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ վճարումները կատարելու թույլտվության դեպքում հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի Լիլիթ Պետրոսյանի և Արգամ Աբրահամյանի միջև՝ վճարումները այլ հաշվեհամարի կատարելու մասին, ինչպես նաև արտերկրում գրանցված հաշիվների փոխանցելու մասին, ինչը կդժվարացնի կամ անհնար կդարձնի այդ գումարը բռնագանձելը։ Փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց, որ Արգամ Աբրահամյանի անունով ցանկացած հաշվեհամար դատարանի կողմից արգելադրված է, և նման վտանգ չկա։ Որևէ երրորդ անձի փոխանցելու հանգամանքը ևս բացառեց փաստաբանը, քանի որ ըստ նրա՝ պայմանագրով նման դրույթ ամրագրված չէ։ Միջնորդության վերաբերյալ դատարանը հարցրեց մյուս պատասխանողների ներկայացուցիչների դիրքորոշումները, սակայն նրանք հայտնեցին, որ միջնորդությունը չեն ստացել։

Դատարանը հայտնեց, որ բոլորին ուղարկվել է միջնորդությունը, և նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։ Բագրատունի Բարսեղյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը հայտնեց, որ եթե դատարանի կողմից իրենց դիրքորոշման վերաբերյալ հարցումը ձևական բնույթ չի կրում, ապա դատարանը պետք է ժամանակ տա, որ ծանոթանան միջնորդությանը՝ դիրքորոշում հայտնելու համար։ Հաջորդիվ Սմբատ Մինասյանը և Լուսնթագ Բեժանյանը բացարկ հայտնեցին դատավորին։ Նրանք կասկածի տակ դրեցին դատավորի անաչառությունը։

«Պատասխանող կողմը գտնվում է նվազ բարենպաստ վիճակում և հավասար պայմաններ չեն ստեղծվում հայցվորի և պատասխանողների համար՝ իրենց շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում, և նման կասկած կարող է առաջանալ նաև անկողմնակալ դիտորդի մոտ»,- ասաց Լուսնթագ Բեժանյանը։ Բացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը դատարանը կհայտնի մայիսի 19-ին՝ ժամը 10։30-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan