Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ
24
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան7 Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ 10,5 ժամ ջուր չի լինելու Երգի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Քոնն է սիրտս». Տեսանյութ Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան7 Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո Արմավիրում 47-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ ՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում արձանագրել է շուրջ 542 մլն դրամի խախտում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ «Բլինքենի խոսքից ստացվում է, որ ինչ-որ բան պետք է Հայաստանը զիջի, որը չի ցանկանում զիջել, բայց այդ ճնշումը Հայաստանի վրա կա». Սուրեն Սարգսյան ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Այս իշխանությունների միակ գերագույն արժեքը փողն է. Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն

7 ՀԱՐՑ. ԳՈւՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Խորագրի հյուրն է արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Հայաստանը տեղով մի անկյուն է, որն ինձ համար շատ սիրելի է, ուր էլ գնամ: Սակայն ինձ հատկապես տպավորել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինչին գյուղի «Քարի գլուխ» կոչված ֆանտաստիկ տեղը: Երբ կանգնում ես այնտեղ, այնպիսի բարձրություն է, որ քեզ արծիվ ես զգում:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Շատ բաներ կան: Հիմնականում աղմուկն է նյարդայնացնում: Չեն հասկանում, որ աղմուկը սարսափելի թույն է: Իրար խլացնելով, մենք իրար կյանք ենք կրճատում: Կարծես` հատուկ մտածված իրար խլացնեն: Ես ապրում եմ Այգեձորում, ձորի ռեստորաններից մինչև ուշ գիշեր այնպիսի վայնասուն, կլկլոց է գալիս, հետո էլ հրավառություններ են սկսվում… այնպիսի տպավորություն է, որ մեր մարդիկ ամեն ինչ անում են ոչ թե իրենց համար, ուրախանալու համար, այլ ուրիշին խլացնելու:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Հայաստանը տեղով այցեքարտ է, ուղղակի ներկայացնել, գովազդել է պետք: Իսկապես Հայաստանում շատ լավ բաներ կան: Էլ չեմ ասում` վանքերը, ձորերը, ծերպերը, բնությունը, գինին, կերակուրը, որ էկոլոգիապես մաքուր է և շատ համեղ: Մարդիկ, որ շատ հյուրասեր են ու բարի: Փառք Աստծո` ինտերնետը կա, յուրաքանչյուրը կարող է կարդալ մեր երկրի մասին:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը» և իհարկե պատանեկան տարիքում` Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներն» ու այդ շարքի մյուս գրքերը:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։

– Շատ դժվար է: 20-րդ դարում մարդիկ դեռևս կռիվ էին տալիս… Մոդեռն գրականություն կար, «փողի իշխանության» դեմ բողոքողներ, ըմբոստացողներ կային: Մարդիկ կային, որ անձնազոհ էին, կարող էին թքել փողի վրա: Այժմ գնալով ծանրանում է վիճակը, ժողովրդական լեզվով ասած` «մարդը կզում է փողի առաջ»: Ամեն ինչ մոռացած` հայրենիքը կթողնի, կգնա, ոչ մի սրբություն, ի՞նչ կրոն, ի՞նչ Աստված… մարդկանց համար միակ արժեքը դարձել է փողը, փայլուն իրերը, հարմարավետությունը: Դրա համար ընդօրինակելի մարդիկ ավելի ու ավելի քիչ են մնում: Ինձ համար այսօր Տիգրան Մանսուրյանն է ընդօրինակելի մարդ: Իր արածի համեմատ, նա այնքան համեստ է, նրբանկատ, հանդուրժող, քրիստոնյա:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Հիմա ես ավելի շատ կքանդեի, քան թե կկառուցեի: Մենք շատ արագ մոռացանք երկրաշարժը: Զարմանում եմ` ինչպես կարող է հայը իր հիշողության նկատմամբ այդքան անփույթ վերաբերմունք ունենա: Այսօր կառուցում ենք բարձրահարկ շենքեր, որոնք դժվար թե սեյսմակայուն լինեն: Բացի այդ, Երևանի բարձրահարկները ոչ միայն ճարտարապետական արժեք չունեն, նույնիսկ եղած արժեքներն են նսեմացնում:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Պետականություն ունենալը, լեզու ունենալը: Այժմ որևէ պետություն, նույնիսկ ամենահզորները՝ բացարձակ ազատություն, անկախություն չունեն: Մենք ունենք ամենալավ պաշտպանվածությունը` ներսից. դա մոնոէթնիկ երկիրն է: Պետք է աշխատենք պահել:

Հարցազրույցը՝ Գարեգին Ալեքսանյանի

Աղբյուրը` Champord.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan