«Սլավոնական» համալսարանի նոր ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները. մանրամասներ

Հայ-Ռուսական համալսարանը նոր ռեկտոր ունի` պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, որն ընտրվել է մայիսի 12-ին համալսարանի ընդհանուր ժողովում։
«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել»,–ասվում է Համալսարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ գործող ընթացակարգի համաձայն՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։
Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։
Մանրամասները Sputnik Արմենիայում։