ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ, ամռանը գերծանրաբեռնված է լինելու

Դիտել նաև
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. Անի Բադալյան
ՀՀ անձնագրային կետերում քաոս է
Փետրվարի շաբաթ օրերը անձնագրայիններում կլինեն աշխատանքային
Հունվարի 1-ից անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է. ՆԳՆ
Ամեն ինչ արվում է, որ արցախցիներն ապօրինի ձևով զրկվեն ՀՀ քաղաքացիությունից և դուրս մնան քաղաքական պրոցեսներից. Նարե Սիմոնյան (տեսանյութ)
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, Կրկին հիշեցնում ենք, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ուստի հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով: Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով»: