Արցախից ժամը 16:00-ի դրությամբ շուրջ 93 000 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ Գեղամ Մանուկյանի եղբորը Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև
29
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Արցախից ժամը 16:00-ի դրությամբ շուրջ 93 000 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ Գեղամ Մանուկյանի եղբորը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Եվլախում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար Նիկոլ Փաշինյա՛ն, քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Գերեվարվել է գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է․ առաջարկում եմ, խնդրում եմ Արցախի Գերագույն դատարանին արտագնա նիստ անել․ Դանիելյան Հիմա մեր անելիքը պետք է լիներ արցախցիներին տնով ապահովելը՞, թե՞ արցախցիներին տնազուրկ դարձնողին չասեմ ինչ անելը Այսօր «Եռաբլուրում» 14 հուղարկավորություն է լինելու Բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներ են գործում․ ՔԿ-ն զգուշացնում է Բաքուն ԼՂ հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է ձերբակալել «Մարդիկ կորցրեցին իրենց տունը և տարիներով կերտած հողը». Լուսինե Թովմասյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պապիկյանը Տուլա չի մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու․ ՀՅԴ ներկայացուցիչ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Երեկ ուշ երեկոյան Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Ո՞վ է առաջնորդը Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում

Տեղում զոհված Նարեկ Սարգսյանը «սպեցնազում» էր ծառայում, Սևանից էր ու ընտանիքի միակ կերակրողը

Երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակման հետեւանքով զոհված հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սեւան քաղաքից էր, սովորել էր տեղի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, շատ դրական բնավորության գծերով, դրական հատկանիշներով լավ մարդ, լավ աշակերտ էր։ Այս մասին 24News-ին ասաց նրա դասղեկ Նարինե Մելքոնյանը։

Մելքոնյանն ասաց, որ Նարեկ Սարգսյանի մայրը մի քանի տարի դպրոցում ուսուցչուհի է աշխատել, հայրը՝ նախկին ոստիկան, թոշակառու է։ «Նարեկ Սարգսյանն ավարտելուց հետո ցանկանում էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան ընդունվել, բայց չընդունվեց։ Ավարտելուց հետո ընդունվեց Սեւանի բազմագործառութային քոլեջի համակարգչային բաժինը։ Քոլեջն ավարտելուց հետո անցավ ժամկետային զինվորական ծառայության, որից հետո՝ արդեն պայմանագրային զինծառայության։ Շատ էր սիրում զինվորական գործը, դպրոցն ավարտելուց հետո մեծ ոգևորությամբ ցանկանում էր ընդունվել վարժարան»,- պատմեց Սարգսյանի դասղեկը։ Նարեկ Սարգսյանը երկու եղբայր ունի, ինքը միջնեկն է։

«Ընտանեկան սոցիալական վիճակն այնքան էլ բարվոք չէր, միակ կերակրողը, կարելի է ասել, Նարեկն էր։ Մեծ եղբայրը ամուսնացած է, առանձին է ապրում։ Փոքր եղբայրն արդեն 10-րդ դասարանն ավարտել է։ Նախկինում մի քանի անգամ որ ծնողի հետ խոսել եմ, ասել է՝ «Չգիտենք՝ որ մասում է, որ հատվածում է», բայց, փաստորեն, երեկ պարզվեց, որ ինքը հենց Տեղում է։ Մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Երեկ էլ դեպքի մասին իմացանք։ Երեկ տեսանք, որ զոհերի թվում իր անուն-ազգանուն-հայրանունն էլ կա»,- եզրափակեց Նարինե Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ երեկ Տեղ համայքի Տեղ սահմանամերձ բնակավայրում փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական սադրանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հաստատել է իր 3 զինծառայողի զոհվելու մասին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan