Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ)
18
Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան... Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները խոսում են ԵՄ առաքելության «աշխատանքի» մասին․ Զախարովա (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թուրքիան և Ադրբեջանը նոր պայմանագիր են ստորագրել Տարրական աշխատանքային պայմաններ չկան, և տեսակավորման գործընթացում նույնպես առկա են լուրջ խնդիրներ (տեսանյութ) Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա «Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»․ Հաջիև Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից Ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ, գուցե, արդեն ընդունվել է. Վարդան Բալյան Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ) ՔՊ-ն իր ամբողջ «աստղաբույլով» է կանգնած թանկացումների հիթ շքերթի հետևում (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե հրամանը կա՝ գործը կճարվի, ի՞նչ խնդիր կա. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով Բարոյական օրենքներից զրկված մեկն ասում է` արցախցիները թող մնային, կռվեին, թե չէ մի 10 հոգի են զոհվել. Արշավիր Ղարամյան Ամեն ինչից հուզվում են Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան... Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր Մեզ ասում են` թույլ եք, ես ասում եմ՝ ո՛չ. Ստելլա Հունանյան Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել

Ադրբեջանի պատգամավորը սենսացիոն հայտարարություն է արել. Փաշինյանը համաձայն էր, բայց Իրանը թույլ չտվեց որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի

Իրանը մտադիր էր տապալել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը։

Ըստ նրա, «...Հայաստանը համաձայնել է բացել «Զանգեզուրի միջանցքը», սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո: Փաշինյանին տապալելու մտադրություն ունեցողներից մեկն էլ Իրանն էր, ով ասաց. «...Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղության պայմանագիր կստորագրեմ...»: Ըստ ադրբեջանցի պատգամավորի, Իրանը Փաշինյանին վերջնագիր է ներկայացրել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը իսկապես Փաշինյանը նման հայտարարությունով հանդես եկել էր։ Հետո, նույն օրը, փողոցի ճնշման տակ հրաժարվել էր իր խոսքերից: «Զանգեզուրի միջանցքի» մասին, ճիշտ է, խոսք չի եղել, բայց Փաշինյանի կողմից նշվել էր, թե այդ փաստաթուղթը հայ ժողովրդի սրտով չէր լինելու: Իսկ թե ի՞նչ սյուրպրիզներ կարող է ներկայացնել Փաշինյանը հայ ժողովուրդին, բոլորին է հայտնի:

Ադրբեջանցի այս պատգամավորն Իրանից բացի ակնարկում էր նաև Ռուսաստանին, ով նույնպես, ըստ նրա, ճնշում էր բանեցրել, որպեսզի Հայաստանի գործող վարչապետը հրաժարվեր իր մտադրությունից:

Հետաքրքիր է, որ երբ ՔՊ-ականները ծանր վիճակի մեջ են հայտնվում, անմիջապես սպառնում են հանրությանը ստորագրել այդ միֆականացված պայմանագիրը: Նույն Ալեն Սիմոնյանը, երբ վերջերս հայտնվեց հայ հանրության կոնսոլիդացված քննադատության տակ, ձեռքի հետ հայտարարեց, թե «...Հայաստանը անպայման ստորագրելու է այդ փաստաթուղթը»։ Թե ի՞նչ էր նկատի ունեցել Սիմոնյանը, դժվար չէ կռահել։

Փաշինյանի այն պնդումները, թե ինքը միշտ դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, գրոշի արժեք չունի: Քանզի 2019-ի ամռանը նա Ստեփանակերտում հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այսօր, չորս տարի անց, նա անամոթաբար հայտարարում է, թե ինքը ուզում էր, որ Արցախը Հայաստան լիներ, բայց դե չստացվեց:

Փաստորեն, իրենց համար Հայրենիքը «ապրանք է», որի շուրջ կարելի է մանիպուլյացիաներ կատարել:

Եթե Փաշինյանը կարճ ժամանակ անց փոխում է 180 աստիճան իր տեսակետը, ապա ինչու՞ պիտի մարդիկ հավատան իր մյուս խոսքերին:

Այդ տեսանկյունից ադրբեջանցի պատգամավորի խոսքերն ավելի ճշմարիտ կարող են լինել, մանավանդ, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տևական ժամանակ լայնորեն քննարկվում էր Աննա Հակոբյանի թերթի այն խմբագրականը, որտեղ Ադրբեջանին ուղղված հռետորական հարցադրում էր առաջ քաշվում, թե՛ նշեք, թե ի՞նչ տարածքներով էք պատրաստ ճանաչել Հայաստանը, որպես պետություն:

Իսկ դա արդեն դիագնոզ չէ, սա պարզ պետական դավաճանական ակտ է, որը դեռ չի արձանագրվել պետական ատյանների կողմից: Բայց դրա մեղքը արդեն բոլորովին այլ տեղ է։ Իսկ դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan