Երկրաշարժ՝ Թուրքիայում
4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Քասթամոնու նահանգում, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով այդ երկրի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը: Երկրաշարժի օջախը գտնվել է 11,8 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: