Պոլսո հայոց պատրիարքարանը նոր տներ կտա երկրաշարժից տուժած հայերին
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Agos-ը, Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժ հետեւանքով անտուն մնացած հայերի համար նոր տներ կառուցելով։
Քննարկմանը մասնակցել են պատրիարք, արք Սահակ Մաշալյանը, եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի նախագահները, ճարտարապետներ։ Նախնական քննարկվել է կոնտեյներ տնակներով ժամանակավոր ապահովել կարիք ունեցողներին, մինչեւ տները վերականգնվեն կամ նորերը կառուցվեն։