Հայաստանում չկա և չի կարող լինել, դիցուք, «Իշխանասարի Հանրապետություն», «Տեղի Հանրապետություն» և այլն

Դիտել նաև
Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան
«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի եւ Թեւանյանի հետ, բայց պայմանով
Փաշինյանը ո'չ բարոյական, ո'չ քաղաքական իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել. Վարդան Օսկանյան. Տեսանյութ
Ադրբեջանը հայտնել է Գագիկ Ոսկանյանին կալանավորելու մասին
ՀՀ իշխանությունների մտքով չանցնի ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինը բացելու դիմաց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել. Օսկանյան. Տեսանյութ
Հայաստանում չկա և չի կարող լինել, դիցուք, «Իշխանասարի հանրապետություն», «Տեղի հանրապետություն» և այլն։
Հետևաբար, միգուցե զգացական մակարդակում ընկալելի, բայց համակարգային առումով, ըստ իս, արմատապես անընդունելի այն մոտեցումը, թե «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է», չպետք է տեղ ունենա մեզանում։
Թուրքը եկել է մեր հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն, որովհետև Հայաստանը միասնական օրգանիզմ է, այլ ոչ թե միմյանց հետ կապ չունեցող գյուղական և քաղաքային համայնքների կոնգլոմերացիա, և հնարավորության դեպքում ոչնչացնելու է բոլորիս անխտիր, անկախ նրանից, որ ոմանք հեզորեն կմեկեն իրենց վզերը կտրելու, իսկ մյուսները կընկնեն միայն վերջին փամփուշտը կրակելուց հետո։
#չՀայաստանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուք էջից