Նկատեցի՞ք՝ քիչ առաջ կառավարության նիստում ինչ ասաց մեկ դերասանի թատրոնի սույն խաղացողը

Նկատեցի՞ք՝ քիչ առաջ կառավարության նիստում ինչ ասաց մեկ դերասանի թատրոնի սույն խաղացողը:
Ասեմ, ուրեմն ներկայացնելով Տեղ-Կոռնիձոր-Հագարի գետի կամուրջ ճանապարհի փոփոխման խայտառակ պատկերը, այն որ Ադրբեջանի կանոնավոր բանակը այսօր խուժել է գործող ճանապարհ ու փակել այն, իսկ նորը, պարզվում է, դեռ պատրաստ չէ և միայն յոլա տանելու համար է, սույն անձը հայտարարում է, որ այդ հատվածներից հանում է բանակն ու կանգնեցնում ԱԱԾ սահմանապահ զորքեր:
Իբր ամեն ինչ խաղաղ է ու օրը բարի...
Պատկերացնու՞մ եք՝ թուրքերը բանակով, զորքով գրավելով գալիս են առաջ, իսկ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն այսօր հայտարարում է, որ Տեղ գյուղի այդ հատվածներում հանում է բանակը, կրկնում եմ՝ ՀԱՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՆ ու տեղակայում ԱԱԾ սահմանապահ զորքեր՝ հույս հայտնելով, որ իր ռազմական պոտենցիալը մոբիլիզացրած և ՀՀ-ն կործանել պատրաստվող Ադրբեջանը չի դիմի սադրանքների:
Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, որ մնացել ես սույն պետականակործան-ազգակործանի հույսին...
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից