Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչների, առաջին հերթին՝ իր և ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի հայտարարություններից, իրենց տարփողած «խաղաղության պայմանագրի» հիմքում դնում են ԱՊՀ ձևավորման վերաբերյալ Ալմաթիի հռչակագիրը: Իսկ ի՞նչ է այն, այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը, որի վրա այդպես հաճախ և սիրահոժար հենվում, որին հղում են անում Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Առհասարակ, հարցերը շատ են: Այնքան, որ այստեղ կդիտարկենք դրանց մի մասը միայն:

Ամենից առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե այդ ի՞նչ փաստաթուղթ է, որ թշնամական Ադրբեջանը համաձայնել է դրա հիման վրա բանակցություններ վարել և «խաղաղության պայմանագիր» համաձայնեցնել Հայաստանի հետ: Ասել կուզի, եթե մեր թշնամին համաձայնել է մի բանի, ապա կա՛մ Հայաստանը դա պարտադրել է նրան, կա՛մ այդ բանի մեջ թշնամին տեսել է իրեն խիստ ձեռնտու հանգամանքներ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը այսօր ուղղակիորեն ի վիճակի չէ որևէ մեկին որևէ բան պարտադրել: Հնգամյա չարաթավիշ կառավարումը երկիրն ու բանակն այն օրի չեն հասցրել, որ թշնամուն այս կամ այն քայլը պարտադրելու հնարավորություն լիներ:

Ովքեր համաձայն չեն, թող հետաքրքրվեն, թե վերջին 2 տարվա ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք է տակավին մնում թշնամական օկուպացիայի տակ (անգամ իշխանության ներկայացուցիչները խոսում էին մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի մասին): Ասել կուզի՝ եթե ինչ-որ բան պարտադրող լիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ապա թշնամական օկուպացիայից ՀՀ տարածքը կազատեր, այլ ոչ թե, պատկերավոր ասած, ծնկներին խփելով, վաշ-վիշ անելով, որպես լացկանյան, մե՛կ Արևմուտքից դիտորդներ կխնդրեր, մե՛կ ՀԱՊԿ-ից կբողոքեր: Մի խոսքով՝ մնում է մյուս տարբերակը, այսինքն, առաջարկել են մի բան, որի մեջ թշնամին իր օգուտն է տեսել: Համեմատության համար նկատենք, որ նույն թշնամին՝ Ադրբեջանը, մերժել էր խնդրի կարգավորման ռուսական չափորոշիչները, որոնք ենթադրում էին Արցախի կարգավիճակի որոշման առկախում, մինչև ընդհանուր իրադրության որոշակի կայունացումը:

Դա, ի դեպ, ԱԺ արտաքին հանձնաժողովի վերջին նիստում փաստեց անձամբ ԱԳ նախարար Միրզոյանը: Միանգամից հարց է ծագում, թե այդ դեպքում Արարատ Միրզոյանը, իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ են հենց Ալմաթիի հռչակագիրը թափահարում շարունակ:Միանգամից հարց է ծագում, թե այդ դեպքում Արարատ Միրզոյանը, իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ են հենց Ալմաթիի հռչակագիրը թափահարում շարունակ:չակագրի մասին: Մեկ տարի առաջ էլ էր այս թեման շրջանառվում: Ըստ որում, այն օրերին իշխանության ներկայացուցիչները դրսևորում էին թեմային չտիրապետելու իրենց «վիճակը», քանզի, օրինակ՝ նույն Արարատ Միրզոյանը 1 տարի առաջ տված հարցազրույցում համոզված պնդում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը միասին 1991- ին են միացել ԱՊՀ ձևավորման փաստաթղթին, մինչդեռ նման բան չկա, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու միջև առնվազն տարիուկես միջակայք է եղել:

Ամենից հետաքրքիրը այլ բան է՝ այն, որ ԱՊՀ ձևավորման մասին Ալմաթիի հռչակագիրը հանկարծ մեջտեղ բերվեց գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ջանքերով: Վերջինիս հիմնական շեշտադրումն էլ կրկին «նախկիններին» այպանելու ենթատեքստ ուներ և ունի, ասածն էլ այն է, թե՝ տեսե՜ք, ԱՊՀ-ին անդամակցելիս Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացրել, երկրորդը, որոշակի ճշտումով, թե ինչ ասել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն», դա, գոնե հայտարարությունների մակարդակով, ճանաչել են նաև առանց հիշյալ հռչակագիրը նշելու:

Բայց Նիկոլ Փաշինյանն այս հարցում առնվազն խեղաթյուրում է իրողությունները: Չիմանալով, թե միտումնավոր, էական չէ: Ողջ հարցն այն է, որ Հայաստանը, ի դեմս Գերագույն խորհրդի, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը (հռչակագիրն էլ ներառվում է, տրամաբանորեն) վավերացրել է 1992 թ. փետրվարի 18-ին կայացրած որոշմամբ: Դա, նկատենք, գործող, ուժի մեջ գտնվող իրավական ակտ է: Եվ հենց այդ վավերացման որոշման մեջ ՀՀ ԳԽ-ն սևով սպիտակի վրա մի ամբողջ շարք էական վերապահումներ է արել, որոնցից առանցքայինն այն է, որ այո, Հայաստանը վավերացնում է այդ փաստաթուղթը, բայց վերապահում է գրանցում, օրինակ՝ «Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով»: Իմաստ ունի՞ լրացուցիչ բացատրել, թե այդ ինչո՞ւ է 30 տարի առաջ Հայաստանի ԳԽ-ն նման վերապահում արել:

Վերապահում, կարելի է ասել, հատուկ Նիկոլ Փաշինյանի համար: Այսինքն, առանց այդ վերապահման, Հայաստանի համար այդ փաստաթուղթը վավեր չէ՛: Թո՛ւղթ է, և ընդամենը: Բայց հիշյալ ԱՊՀ-ական փաստաթղթերը թափահարող Նիկոլ Փաշինյանից քանի՞ անգամ եք լսել, որ՝ ա) նման և այլ վերապահումներ կան, բ) ինչի՞ մասին է, օրինակ՝ մեջբերված վրապահումը: Ուրիշ հարցեր էլ կան: Չեն կարող չլինել: Հետաքրքիր է, եթե կար այդպիսի մի «ունիվերսալ» փաստաթուղթ, ինչպես Նիկոլ Փաշինյանի «գտած» և իր խեղաթյուրված ընկալմամբ մեկնաբանվող հռչակագիրն է, ապա այդ ինչպե՞ս է, որ գրեթե երեք տասնամյակ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված օտարերկրյա միջնորդները, ՄԽ համանախագահները, մի խոսքով՝ ոչ մեկը ոչ մի անգամ Ալմաթիի հռչակագրին հղում անելու գոնե փորձ չեն կատարել:

Ի՞նչ է, չգիտեի՞ն դրա տեղը: Ի դեպ, եթե այդքան ունիվերսալ «փաստաթուղթ» է այդ հռչակագիրը, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Ռուսաստանը և Ուկրաինան էլ իրենց կոնֆլիկտը դրա հիման վրա չեն լուծում: Ինչո՞ւ ոչ մեկը այդ «համաբալասան» թուղթը չի հիշել այս 30 տարվա մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում եղած մի շարք հակամարտությունների ու դրանց կարգավորման հետ կապված: Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության պայմանագիրը» նաև փաստաթղթորեն է խախուտ հիմքերի վրա: Իսկ թե որքան խախուտ է մնացածը, անգամ իր իսկ հայտարարություններից է երևում. այսպես կոչված «խաղաղության օրակարգը» տապալված է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan