Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ
![Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ](/timthumb.php?src=/disc/30-03-23/a800f0f32ea467f596955497bd12f9c6.jpg&w=450)
Դիտել նաև
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ: Ըստ լուրերի՝ նրա տեղափոխման պատճառն այն է, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ծանրաբեռնված է կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյաներով, ուստի որոշել են նրան տեղափոխել:
Ուշագրավ է, որ, ի տարբերություն «ԿԳԲ-ի պադվալի», մյուս բերդերում գողականներն են տնօրինություն անում, եւ այստեղ հայտնվողներն ավելի անպաշտպան են։ Բայց ենթադրվում է, որ «Սեւան»-ում Նարեկ Սարգսյանն իրեն ավելի լավ կզգա՝ հաշվի առնելով նրա կապերը։ Նշենք, որ 2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում