Հայաստանը դառնում է Արևմուտք-Ռուսաստան-Իրան-Արևելք հարաբերությունների բախման կիզակետ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Գործող վարչախումբը պետք է հեռացվի. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
30
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Տեսանյութ ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի վրա. կան տարհանվածներ, աշխատում է ռուսական ՀՕՊ-ը. Տեսանյութ, լուսանկար, թարմացվող Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Տեսանյութ Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք Շարժման անունը՝ «Մայր Հայաստան»․ նպատակը՝ Հայաստանի ու Արցախի գահավիժման կասեցում՝ իշխանափոխության միջոցով. Լուսանկար Բերձորում հողին է հավասարեցվել դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները. ցուցակ, լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Պատերազմ Արցախում
«Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում». լրագրողը՝ Պապիկյանին․ Տեսանյութ Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի Ալեն, ազզզզզ, Օմար Խայամ ցիտելուց առաջ պատասխանի թիմակից ընկերոջդ` Վահագն անունով մեծ գլխով այն «կենդանուն», ով քեզ ասել էր «մարմնավաճառ»... Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ Հայաստանը դառնում է Արևմուտք-Ռուսաստան-Իրան-Արևելք հարաբերությունների բախման կիզակետ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. Ճանապարհը 15 րոպե փակ կլինի Գործող վարչախումբը պետք է հեռացվի. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերությունը մտադիր է ՀՀ-ում ներկայացուցչություն բացել Կրակոցներ Երևանում Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ե՞րբ և որտե՞ղ կկայանա Սիրուշոյի համերգը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Տեսանյութ Հարկավ, օրհնված մոմն աստվածային ընծա է, հավատքի խորհրդավոր առարկա, ուստի այն երբեք չի՛ եղել և չի՛ կարող դառնալ հարկվող ապրանք Ստեփանակերտում տղամարդը 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել «Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, դրան զուգահեռ կյանքն են վայելում 36 ժամ ջուր չի լինի Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան». ինչու Անդրանիկ Քոչարյանը սկսեց նեղել ՆԳ նախարարին Արցախում ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած անձրևը նյութական վնասների պատճառ է դարձել Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն. Արցախը կպայքարի. Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները ԱՀ ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ բերելու համար՝ 50 հզ․ ստորագրություն ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է. «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում ՉԸՆԴԱՐՁԱԿՎՈՂԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է

Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության/հայտնի է, որպես՝ ստատուտ/ և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշել է, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Ե՞րբ է Հայաստանը ստորագրել Հռոմի կանոնադրությունը Հռոմի կանոնադրությունը

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին։

Ինչո՞ւ մինչ այս Հայաստանը չէր վավերացրել

Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ, Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը կասեցվեց՝ հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրական դատարանի Հռոմի Կանոնադրությունից բխող մի շարք պարտավորությունները չէին համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Ե՞րբ ՀՀ կառավարությունը վերսկսեց վավերացման գործընթացը

ՀՀ կառավարությունը, 2022թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ, հավանություն էր տվել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն՝ 2021 թ. մայիսի 10-ից ի վեր ճանաչելուն և դրանց Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով 2023թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան: 2023 թվականի մարտի 27-ին ամբողջությամբ հրապարակվեց ՍԴՈ-1680 որոշումը:

Ո՞ր հոդվածն է առանձնացրել և հնարավոր է՝ առավել կարևորել ՀՀ

Սահմանադրական դատարանը Հայաստանի ՍԴ որոշման մեջ Հռոմի կանոնադրության 128 հոդվածներից առանձնացվել էին ի թիվս այլի հենց 59-րդ հոդվածում ամրագրված անձի կալանավորման վերաբերյալ դրույթները մասնավորապես. «է) անձի նախնական կալանավորման կամ կալանավորման Միջազգային քրեական դատարանին փոխանցման պահանջն ստանալուց հետո անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կանոնադրության 9-րդ մասի դրույթներին համապատասխան կալանավորելու համար, նրան անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու դատական մարմնին, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ պարզում է, թե արդյոք՝

- կալանավորման մասին որոշումը տրված է այդ անձի վերաբերյալ,

- այդ անձը կալանավորվել է պատշաճ ընթացակարգին համապատասխան,

- պահպանվել են այդ անձի իրավունքները (հոդված 59, մասեր 1 և 2).» :

Այլ կերպ ասած Միջազգային քրեական դատարանի կողմից ցանկացած անձի նախնական կալանավորման կամ կալանավորման որոշումը ստանալուն պես Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն այն կատարելու, պարզապես ապահովելով անձի իրավունքները և ընթացակարգային դրույթները:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ Հռոմի կանոնադրության մեկ այլ դրույթ ևս հիշատակվել է, մասնավորապես. «անձին Միջազգային քրեական դատարանին փոխանցելու մասին իր որոշումը կայացնելուց հետո անհապաղ նրան տեղափոխել Միջազգային քրեական դատարան (հոդված 59, մաս 7)»:

Արդյո՞ք հոդվածը վերաբերելի է Ադրբեջանի նախագահին

Տպավորություն կարող է առաջանալ, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելով՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է նախաձեռնել, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված հանցանքների համար պատասխանատվության մեխանիզմ, սակայն դա հնարավոր չէ, քանի որ հետադարձությունը տրվում է 2021 թվականի մայիսի 10-ից:

Ադրբեջանը վավերացրե՞լ է Հռոմի կանոնադրությունը

Իրականում Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, իսկ Միջազգային քրեական դատարանը ունենալով բոլոր հիմքերը, փաստերը և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, այդ թվում 2021 թվականի մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամաբողջականության խախտման, ագրեսիայի վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել, իսկ նախաձեռնելու համար անհրաժեշտ չէր որպեսզի Հայաստանը վավերացներ Հռոմի կանոնադրությունը: Վավերացնելով իրավմամբ հավելյալ իրավական գործիք է տրամադրվում այդ հարցի վերաբերյալ դիմում-գանդատ ներկայացնելու մասով։ Սակայն կրկին պետք է նշել, որ հենց ստեղծված իրավիճակում առանց այդ գործիքի իրացման, Միջազգային քրեական դատարանի համապատասխան պալատի կողմից այն կարող էր նախաձեռնվել սակայն այն տեղի չի ունեցել: Նշվածի հավաստումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան չեն հանդիսանում Հռոմի կանոնադրությունը վավերացրած պետություններ, սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման որոշում է կայացվել 2023 թվականի մարտի 17-ին:

Հայաստանը պարտավո՞ր է կատարել միջազգային քրեական դատարանի պահանջները

Միջազգային քրեական դատարանը ոչ անդամ պետությունների պահանջ-խնդրանք ներկայացնելու իրավազորությամբ օժտված չէ: Հայաստանը վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, ի թիվս այլի, պարտավորվում է որպես Կանոնադրության անդամ պետություն պահանջի դեպքում կատարել համապատասխան պարտավորություններն, այդ թվում՝ կալանավորման որոշումների մասով:

Ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը վավերացրած կանոնդարությունից առանձնացրած հրապարակել կալանք վերաբերյալ հոդվածը

Սա, կարծում ենք, այն հարցն է, որ պետք է ուղղել հենց ՀՀ Բարձր դատարանին։ Հարցը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային դատարանի կայացրած որոշումից հետո ավելի շատ քաղաքական է, և, ըստ էության, Հայաստանի Սահմանադրական դատարանի իրավական որոշումը այժմ քաղաքական հստակ մեսիջ է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից։

Աղբյուր` Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan